Այսօր 83 տարեկանում կյանքից հեռացել է ռոքնռոլի աստղ Թինա Թըրները: Ինչպես հայտնում է Reuters-ը, նա երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ցյուրիխի մերձակայքում գտնվող իր տանը: Այդ մասին հայտնել է երգչուհու ներկայացուցիչը:Թըրների՝ 1984 թվականին թողարկված What's Love Got to Do with It երգը դարձել է նրա մեծագույն հիթը եւ արժանացել չորս «Գրեմմիի», այդ թվում՝ «Տարվա ձայնագրություն» անվանակարգում։ Ռոքնռոլի թագուհի տիտղոսը կրող երգչուհին 8 «Գրեմմի» մրցանակ ունի:
Նա շարունակել է իր հաջող կարիերան 1980-ական եւ 1990-ական թվականներին, այդ ընթացքում թողարկել է մի շարք ալբոմներ, ինչպես նաեւ բազմաթիվ սինգլներ՝ We Don't Need Another Hero (Thunderdome), Typical Male, The Best, Private Dancer, I Don't Wanna Fight եւ GoldenEye երգը՝ Ջեյմս Բոնդի մասին պատմող համանուն ֆիլմի համար։
1988 թվականին Ռիո դե Ժան...
Կարդալ ամբողջովին