Վերջին 5 տարում սպանությունների 73 տոկոսը դատարան չի հասնում։ Այսինքն, 4 մարդասպանից 3-ը չի պատժվում: Այս և այլ վիճակագրություն է «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող, Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն ու գրել․
«Ոստիկանության բացակայությունը, կամ ի՞նչ պիտի անի ՆԳ նախարարի պաշտոնին հավակնող անձը
Գիտե՞ք, առաջին հերթին, ինչու է տեղի ունենում ոստիկանության ռեֆորմը: Քանի որ Հայաստանի ոստիկանությունը չի կարողանում անել այն, ինչ պետք է հանրությանը:
Վերջին 5 տարում սպանությունների 73 տոկոսը դատարան չի հասնում: Այսինքն, 4 մարդասպանից 3-ը չեն պատժվում, պատկերացնու՞մ եք:
Այս երկրում դատարան հասած բնակարանային գողությունների տոկոսը 47 տոկոսից իջել, հասել է 15-ի: Այսինքն, եթե ձեր բնակարանը թալանեն, 85 տոկոս հավանականությամբ թալանողները չեն պատժվելու:
Ոստիկանությունը փոխվում է, որովհետև ավտոմեքենաների ու դրա...
Կարդալ ամբողջովին