Դեպի վեր

STARMUS I. Լուսնային մարդու վերջին ելույթից մինչև բաց տիեզերքում առաջինը քայլած տիեզերագնացի դիտարկումները

armenpress.am07/25/2022, 6:06

STARMUS I. Լուսնային մարդու վերջին ելույթից մինչև բաց տիեզերքում առաջինը քայլած տիեզերագնացի դիտարկումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը սեպտեմբերի 5-10 կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ STARMUS փառատոնի շրջանակում հյուրընկալելով մեծանուն գիտնականների, տիեզերագնացների ու երաժիշտների: Արվեստի միջոցով գիտության հանրահռչակմանն ուղղված այս միջոցառումը յուրօրինակ տոն է, որը մի քանի օր շարունակ կստիպի մեր երկրին շարժվել գիտության ու նորարարության ռիթմով:

STARMUS-ի փառատոնը կազմակերպվում է արդեն վեցերորդ անգամ՝ միևնույն գաղափարի շուրջ միավորելով հայտնի տիեզերագնացների, աստղագետների, Նոբելյան մրցանակակիրների, ականավոր գիտնականների ու պարզապես գիտությամբ ու Տիեզերքով հետաքրքրվողների: Իսկ ինչպիսի՞նն էին նախորդ փառատոնները, ի՞նչով առանձնացան ու դարձան հիշարժան. այս հարցերի պատասխանն «Արմենպրես»-ը կներկայացնի հատուկ հոդվածաշարով՝ նվիրված STARMUS-ի նախորդ փառատոններին:

STARMUS I. «Տիեզերքում մարդկության 50 տարին»

STARMUS-ի առաջին փառատոնը կազմակերպվել է 2011 թվականի հունիսի 20-25-ը Իսպանիայի Կանարյան կղզիներում: Փառատոնի համահիմնադիրները՝ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանն ու լեգենդար Queen խմբի կիթառահար, աստղաֆիզիկոս Բրայան Մեյը կարողացան Տեներիֆեում և Լա Պալմայում հավաքել այնպիսի գիտնականների ու տիեզերագնացների, ովքեր ամբողջ աշխարհում մի ամբողջ սերնդի ոգեշնչման ու Տիեզերքի հանդեպ սիրո աղբյուր են դարձել: Նրանց շարքերում էին՝ «Ապոլոն 11»-ի աստրոնավտներ Նիլ Արմսթրոնգը, Բազ Օլդրինը, խորհրդային տիեզերագնացներ Ալեքսեյ Լեոնովը և Վիկտոր Գորբատկոն, Նոբելյան մրցանակակիրներ՝ աստղաֆիզիկոսներ Մայքլ Մեյորը, Քիփ Թորնը և Ջորջ Սմութը, կենսաբան և գենետիկայի պրոֆեսոր Ջեք Շոստակը, «Ապոլոն 8»-ի աստրոնավտ Ուիլիամ Անդերսը և այլոք: STARMUS-ի առաջին փառատոնը նվիրված էր առաջին տիեզերագնացի՝ Յուրի Գագարինի պատմական թռիչքի 50-րդ հոբելյանական տարվան և կրում էր «Տիեզերքում մարդկության 50 տարին» խորագիրը:

Նկարում՝ STARMUS-ի առաջին փառատոնի մասնակիցները

Լուսնի վրա ոտք դրած առաջին մարդու վերջին հրապարակային ելույթը

Գարիկ Իսրայելյանը STARMUS I-ի ավարտից հետո իր հարցազրույցներում հաճախ է պատմում, թե ինչպես էին բոլորը թերահավատորեն մոտենում փաստին, որ փառատոնին մասնակցելու է «Ապոլլոն 11»-ի աստրոնավտ Նիլ Արմսթրոնգը՝ առաջին մարդը, ով ոտք էր դրել Լուսնի վրա: «Այդ ժամանակահատվածում Արմսթրոնգի մասնակցությունը տարբեր միջոցառումներին ու հրապարակային ելույթներն այնքան հազվադեպ էին դարձել, որ երբ մենք հայտարարեցինք նրա՝ որպես հիմնական բանախոս փառատոնին մասնակցության մասին, ոչ ոք չհավատաց մեզ… Մարդիկ ասում էին, որ մենք պարզապես խենթ ենք: Բայց հետո նա եկավ…»,- պատմում է Իսրայելյանը:

Արմսթրոնգի ելույթը նվիրված էր 20-րդ դարի կեսերից սկսված տիեզերական մրցավազքին, Երկրի վրա մարդու կենսագործունեությանն ու ապագային: Իր ելույթը 81-ամյա Արմսթրոնգն ավարտեց հետևյալ խոսքերով.

«Ես հուսով եմ, որ մեր թոռները, երբ հասնեն մեր տարիքին, հետ կնայեն ու կասեն. «20-րդ դարը տեխնոլոգիական առաջընթացի ու կատարելագործման, իսկ 21-րդ դարը՝ մարդկային բնավորության առաջընթացի ու կատարելագործման դարաշրջանն էր»: Եվ դա գուցե արտոնի մեզ՝ Երկրի բնակիչներիս, շարժվել առաջ ու ընդլայնել մարդկանց ներկայությունը Երկրից դուրս՝ մեզ հետ տանելով ոչ թե մեր վատագույն, այլ լավագույն վարքագիծը»:

Նկարում՝ խորհրդային և ամերիկյան տիեզերագնացության լեգենդները՝ Ալեքսեյ Լեոնովը և Նիլ Արմսթրոնգը

STARMUS I-ի շրջանակում Արմսթրոնգի հրապարակային այս ելույթը վերջինն էր նրա կյանքում. ականավոր տիեզերագնացը մահացավ փառատոնից մեկ տարի անց՝ 2012 թվականի օգոստոսի 25-ին:

Խորհրդային տիեզերագնացը, ով առաջինը դուրս եկավ բաց տիեզերք

Խորհրդային լեգենդար տիեզերագնաց Ալեքսեյ Լեոնովը, ով 1965 թվականին դարձավ առաջին մարդը, ով դուրս եկավ բաց տիեզերք, փառատոնի կենտրոնական բանախոսների շարքում էր: Նա իր ելույթը նվիրեց խորհրդային տիեզերական ծրագրի ստեղծման պատմությանը, ինչպես նաև ներկայացրեց «Վոսխոդ 2» տիեզերանավով իրականացրած պատմական առաքելության մանրամասները: Խոսելով լրագրողների հետ փառատոնի կարևորության մասին՝ Լեոնովը նշել էր, որ փառատոնը եզակի է իր բնույթով, քանի որ մինչ այս ոչ ոք նմանօրինակ միջոցառում երբևէ չի կազմակերպել:

108 րոպե քննարկում Կանարյան մեծ աստղադիտակի տարածքում

Պալմայի Կանարյան կղզու հանգած հրաբխի գագաթին 2007 թվականի կառուցված Կանարյան մեծ աստղադիտակի (GTC) տարածքում փառատոնի շրջանակում տեղի ունեցավ առանցքային բանախոսների մասնակցությամբ պանելային քննարկում: Աշխարհում ամենամեծ հայելիով օպտիկական ռեֆլեկտոր-աստղադիտակի տարածքում քննարկումը շարունակվեց ուղիղ 108 րոպե՝ ճիշտ այնքան, որքան առաջին տիեզերագնացը՝ Յուրի Գագարինն անց էր կացրել Երկրի ուղեծրում: Քննարկման մասնակիցները ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր