Դեպի վեր

Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ (Մաս 3)

slaq.am09/15/2020, 11:54

Վարչապետի «100 փաստերում» ներառելու առաջարկ (Մաս 3)

Ներկայումս վարվող սոցիալական քաղաքականության հավաքական մետեցումը հետևյալն է՝ իշխող քաղաքական ուժը չի խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները: Այս պարագայում օրվա իշխանություններից ակնկալվում են հավաքական հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները.

«Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում արդեն ընկած է՞ սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը: Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար:»:

Օրվա իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ ՀՆԱ-ի տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճի ապահովման խոստում»:

Պաշտոնական վիճակագրության համաձայն. 2018թ. ՀՆԱ-ի աճը կազմել է 5,2 տոկոս, 2019թ.՝ 7,6 տոկոս, իսկ 2020թ. պետական բյուջեով ծրագրված է 4,9 տոկոս: 2020թ. մարտից COVID-19 նոր համավարակով պայմանավորված իրականացվեցին պետական աջակցության 20-ից ավելի ծրագրեր, պետական բյուջեից ծախսվեց շուրջ 163 միլիարդ դրամ: Սակայն 2020թ. հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 5,7 տոկոսով: Այս ծրագրերի՝ ուշացած և իրավիճակին ոչ համարժեք բնույթի մասին պարբերաբար ներկայացրել ենք մասնագիտական տեսակետներ: Բացասական այս միտումը պահպանվելու դեպքում՝ 2020թ.-ին կարձանագրվի երկնիշին մոտ ՀՆԱ-ի անկում: Ի դեպ, իշխանափոխությունից հետո մեր երկրի արտաքին պարտքն աճել է շուրջ 21 տոկոսով, որը շուրջ 8,5 տոկոսային կետով գերազանցում է 2018-2019թթ ՀՆԱ-ի աճի գումարային ցուցանիշը: Այսպիսով.

«Իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ օրվա իշխանությունները հույսը դրել են իրենցից հետո եկողների վրա: Տրված խոստումների և իրավիճակի խորացող խզումների «մեղավորը» հիմա էլ COVID-19 համավարակն է՞, թե՞ դա հետևանք է հակաճգնաժամային ձախողված կառավարման:»:

2020թ. հունվար-հուլիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ առևտրի ընդհանուր շրջանառությունը կրճատվել է 11 տոկոսով, իսկ մանրածախ առևտուրը՝ շուրջ 15 տոկոսով: Ծառայությունների ընդհանուր ծավալը կրճատվել է 9,3 տոկոսով: Սակայն օրերս հայտարարվեց, որ ՀԴՄ շրջանառությունը կրճատվել է ընդամենը 2,5 տոկոսով: Ի դեպ, պաշտոնական վիճակագրությամբ պարզվում է նաև՝ 2020թ. հունվար-հուլիսին առևտրի ոլորտում աշխատողների թվաքանակն աճել է շուրջ 12 տոկոսով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ շուրջ 3 տոկոսով: Հարց է առաջանում.

«Ի՞նչ հիմնավորում ունեն 2020թ. հունվար-հուլիս ամիսներին ներկայացված վիճակագրական ցուցանիշների ակնհայտ հակասությունները:»:

2018թ. մայիսին ձևավորված կառավարության ծրագրով նախատեսվում էր կենսաթոշակային համակարգի սկզբունքների էական վերանայում, այդ թվում՝ դիտարկելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի չեղարկումը։ Փոխարենը՝ 2018թ. ողջ ծավալով ներդրվեց կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը: 2019թ. պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ, 2020թ. պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, աճը 2019թ. համեմատ կազմել է 25 տոկոս, որը շուրջ 5 անգամ գերազանցում է 2020թ. կենսաթոշակների միջին չափի աճի ցուցանիշը: Ի դեպ, խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես բարձրացնել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր