Դեպի վեր

Առաջարկ. Արցախում կիսանախագահական համակարգի անցնել

panarmenian.net09/23/2022, 1:18
  • Email
  • Facebook
  • Twitter

Առաջարկ. Արցախում կիսանախագահական համակարգի անցնել

23 սեպտեմբերի 2022 - 17:12 AMT

PanARMENIAN.Net - Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կիսանախագահականի: Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագիծը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում:

Նախագծում նշված է, որ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս պայմաններում բավականին վտանգավոր և չափազանց ռիսկային է իշխանության գերկենտրոնացումը մեկ անձի՝ Հանրապետության նախագահի ձեռքում»,- նշված է նախագծում, գրում է Արմենպրեսը:

Գործադիր իշխանությունն իրականացվում է Հանրապետության նախագահի կողմից: Նա է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը, Անվտանգության խորհրդի նախագահը, նա է ղեկավարում պետության ներքին և արտաքին քաղաքականությունը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գտնում է, որ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում կարող է առաջանալ իրավաքաղաքական ճգնաժամի վտանգ:

«Ուստի, հաշվի առնելով Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման հրամայականը, ներկայումս Արցախի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում, արտակարգ իրավիճակներում պետական կառավարման համակարգի ճկունությունն ապահովելու նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերափոխել կառավարման համակարգը՝ անցում կատարելով կառավարման կիսանախագահական համակարգին»,-ասվում է նախագծում:

Առաջարկվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ անդրադառնալ Անվտանգության խորհրդի սահմանադրաիրավական կարգավիճակին, մասնավորապես, վերանայել Անվտանգության...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 0 99999999
EUR 0 99999999
RUR 0 99999999
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր