Դեպի վեր

Ո՞վ է հայկական «Գելափը», հավատա՞լ արդյոք նրա հարցումներին. Civilnet

armtimes.com06/17/2021, 6:30

Ո՞վ է հայկական «Գելափը», հավատա՞լ արդյոք նրա հարցումներին. Civilnet

Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական տարբեր ընկերություններ հարցումներ են հրապարակում՝ մասնակից ուժերի ու առանձին գործիչների վարկանիշերի, ընտրության մասնակցության վերաբերյալ։ Civilnet-ը գրում է, որ այդ ընկերություններից մեկը «Էմ փի ջի» ՍՊԸ-ն է, որ Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այս ընկերության իրականացրած հարցումները Հայաստանում ներկայացվում են որպես «Գելափի» հարցումներ։

Առաջին մոլորությունը, սակայն, ամերիկյան հանրահայտ Gallup ընկերության և այս ընկերության նույնականացումն է։ Տարիներ առաջ Nouvelles D’Armenie պարբերականը մի հետաքննություն էր հրապարակել՝ ապացուցելով, որ հայաստանյան Gallup-ը ոչ թե ներկայացնում է մեծ վստահություն ու հեղինակություն վայելող Gallup Inc-ին, այլ Gallup International Association-ին։ Այս երկու ընկերությունների մեջ կար մտավոր սեփականության շուրջ իրավական վեճ։ Վերջերս ֆիլիպինյան մամուլում հրապարակումներ եղան Gallup International Association-ի կողմից Ֆիլիպինների կառավարության` կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետության վերաբերյալ իրականացրած հարցումների մասին։ Ըստ դրանց՝ հարցմանը մասնակցած ֆիլիպինցիների 80 տոկոսը «լավ» էր գնահատել կառավարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում։ Ֆիլիպինյան պարբերականը անդրադարձել էր փաստին, որ Gallup International Association-ը ամերիկյան Gallup Inc-ի հետ առնչություն չունի։

017-ին Ռուսաստանում Բուլղարիայի նախկին դեսպան Իլիան Վասիլևը The Wall street Journal-ի հետ զրույցում, խոսելով Բուլղարիայի նախագահական ընտրությունների նախընտրական հարցումների մասին, հայտարարել էր, որ Gallup International Association-ի իրականացրած հարցումը մեթոդաբանության և ֆինանսավորման մանրամասներ չի պարունակում: Վասիլևը հայտարարել էր, որ «ռուսական մեդիա ստրատեգները և նրանց բուլղարական արբանյակներն օգտագործել են արևմտյան Gallup Inc-ի անունը՝ մարդկանց հիմարացնելու և իրենց ուղերձները տեղ հասցնելու համար»։

Ո՞վ է հայկական «Գելափը»

Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը «Էմ փի ջի» ՍՊԸ-ն է։ Ընկերության կայքում նշվում է.

«Հրաժարում։ Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիան և նրա անդամները կապված չեն Գելլափ կորպորացիայի հետ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, որն այլևս Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի անդամ չէ։ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան պատասխանատվություն է կրում միայն իր կատարած հետազոտությունների համար։ Մենք պահանջում ենք, որ մեր հետազոտությունները ամբողջությամբ ընդունվեն որպես Գելլափ Ինթերնեյշնլ, ոչ թե Գելլափ կամ Գելլափի հարցում»։

«Էմ փի ջի»-ն Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ ակտիվ հարցումներ է հրապարակում։ Այսպես՝ 1 102 անձանց շրջանում «Էմ փի ջի»-ն հարցում է անցկացրել մայիսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցման արդյունքներն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD390396
EUR412424
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր