Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով
Օգոստոսի 2-ին պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին: Արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:
Եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել էր 2013թ-ին՝ ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ: Շինարարությունն ընդհատվել էր, սակայն 2020թ-ին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրահանգով, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի նախաձեռնությամբ և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյան...
Կարդալ ամբողջովին