Վիրտուալ իրականության ակնոցով երեխաները դիտում են հատուկ իրենց համար մշակված բովանդակություն, ինչի շնորհիվ նվազում է բժշկական միջամտությունների հետևանքով առաջացած ցավը և սթրեսը: Արդյունքում երեխան տեղափոխվում է ինտելեկտուալ մուլտֆիլմերի աշխարհ՝ մոռանալով վախի և անհանգստության մասին: Այս բովանդակությունը մշակվել է միջազգային հոգեբանների հետ համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: Օրինակ՝ 4-7 տարեկան երեխաների համար ստեղծվել են անիմացիոն և զարգացնող խաղեր: Իսկ 7-11 տարիքային խմբի համար մշակվել են գլուխկոտրուկներ և հետաքրքիր փորձություններ: Ավելին՝ ակնոցն ունի երեխայի հոգեվիճակը զգացող հատուկ սենսորներ, որոնք օգնում են հասկանալ՝ այդ պահին երեխայի անհանգստության աստիճանը և հուզական վիճակը։
«Ucom ընկերության աջակցությամբ ևս մեկ բժշկական կենտրոն ունեցավ վիրտուալ իրականության ակնոց...
Կարդալ ամբողջովին