Դեպի վեր

«Երաժշտությունը փրկել է»․ միավորել են Արցախիկներին ու պրոֆեսիոնալ երաժիշտները

bravo.am02/20/2021, 1:18
  • Email
  • Facebook
  • Twitter

«Երաժշտությունը փրկել է»․ միավորել են Արցախիկներին ու պրոֆեսիոնալ երաժիշտները

Երեւան տեղափոխված արցախցի փոքրիկներն ու տեղի երաժիշտներն ամիսներ առաջ հանդիպեցին «Նեքսուս» արվեստի կենտրոնում ու միասին ստեղծեցին ինքնատիպ մի նախագիծ, որ սկսվեց «Արցախիկներ»-ով ու հասավ մինչեւ «Nexus Project»։ Երեխաներին կենտրոնում օգնեցին հմտանալ երգեցողության ու երաժշտական տարբեր գործիքներ նվագելու հարցում։ Հետո հասկացան, որ կարող են միասին երաժշտություն ստեղծել ու հանդես գալ համերգներով։ Փետրվարի 19-ին խմբի նոր ելույթն էր «Լոֆթ» ինքնազարգացման ու ժամանցի կենտրոնում: BRAVO.am-ը լուսանկարել է երեկոյի ընթացքն ու զրուցել նախագծի հեղինակների եւ փոքրիկ արցախցիների հետ։«Անկեղծ ասած՝ այս ծրագիրը պատահական ստացվեց։ Պատերազմի ժամանակ բոլորս հավաքվում էինք Նեքսուսում եւ ինքներս մեզ բուժում մեր երաժշտությամբ։ Հետո եկավ մի պահ, որ Արցախից երեխաներ սկսեցին գալ մեր կենտրոն։ Սկզբում աղմուկ էր (ժպտում է,- հեղ․), հետո կամաց-կամաց սկսեցինք միասին երաժշտություն ստեղծել։ Շատ բնական ստացվեց ամեն ինչ»,- մեր զրույցում պատմում է «Nexus» կենտրոնի հիմնադիր Աննա Միքայելյանը։

19


Նրա խոսքով՝ խմբի փոքրիկ անդամների հետ հիմնականում աշխատում է շեփորահար, կոմպոզիտոր Տիգրան Սուչյանը, որի օգնությամբ էլ գրվում են նոր ստեղծագործություններ, մշակվում են հայկական ժողովրդական երգեր։ Տիգրանի՝ «Nexus» գալը, սակայն, այնքան էլ պատահական չի եղել։ Խմբի սաներից մեկը՝ արցախցի Վահագն Աբաղյանը, նույնպես շեփորահար է։ Կենտրոն հաճախելիս հետաքրքրվել է՝ արդյոք Երեւանում կա մեկը, ով կարող է իրեն օգնել ավելի հմտանալ գործիքը նվագելու հարցում։ Հենց այդ ժամանակ էլ Աննա Միքայելյանը կենտրոն է հրավիրել Տիգրան Սուչյանին, որն էլ սիրով համաձայնել է։ Եկել է ու հասկացել, որ պետք է շարունակի աշխատել նաեւ մյուս երեխաների հետ։

19


«Առաջին հերթին բոլորս սկսեցինք հասկանալ, թե ինչքան ենք սիրում երաժիշտ լինելը, ինչքան ենք մենք շնորհակալ, որ երաժիշտ ենք դարձել, որովհետեւ արվեստն իսկապես արտահայտվելու միջոց է։ Տարբեր տեղերից եկած մարդկանցով միավորվել ենք երաժշտության շուրջ, սիրում ենք իրար ու ընկերներ ենք մեծից փոքր, շփվում ենք ամեն օր։ Հիմա հուսով ենք՝ կկարողանանք կիսվել մեր զգացածով, մեր երաժշտությամբ, որ մարդիկ էլ ապրեն այդ պահով, փորձեն օգտագործել ստեղծագործելու եւ արվեստին ավելի մոտ լինելու իրենց հնարավորությունը»,- նշեց Աննան։

19


Տիգրան Սուչյանը, որ «Nexus» կենտրոն հաճախող երեխաներին որոշել է «Արցախիկներ» անվանել, քանի որ խմբի անդամների մեծ մասը հենց Արցախի տարբեր քաղաքներից ու գյուղերից են, մեր զրույցում նկատեց՝ բացարձակ կապ չունի, թե ինչ ժանրում են ստեղծագործում, քանի որ երաժշտության մեջ սահմաններ չկան, բայց կարեւոր է, որ երեխաները ճանաչեն իրենց ինքնությունը․«Ես՝ որպես երաժիշտ, համարում եմ, որ ժանրային սահմաններ գոյություն չունեն, բայց կա մի շատ կարեւոր բան՝ երբ առաջին քայլերն ես անում այս ասպարեզում, ճիշտ կլինի՝ սկսես քո ազգային երաժշտությունը ճանաչելով։ Իհարկե, կարող ես տաղանդավոր լինել ու սկսել ինչ-որ արտասահմանյան...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 523.5 527.5
EUR 630 641.5
RUR 7.09 7.29
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր