Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Սիվիլ արտ»-ից և «Բարդերի ակումբ»-ից, փառատոնն կընթանա նախընտրական և համերգային փուլերով։ Առաջինը ներառելու է հայտերի ընդունումը և նախնական լսումները (մինչև հուլիսի 7-ը), որի ընթացքում փառատոնի ժյուրիի կազմը կլսի նախապես հայտադիմումներ լրացրած մասնակիցներին։ Արդյունքում կորոշվեն «Լավագույն տասնյակ-2019» անվանակարգին արժանի մասնակիցները, որոնք իրենց ելույթներով կներկայանան հաջորդ՝ համերգային փուլին։ «Փառատոնի շրջանակում մասնակիցների կեցության հարցերը հոգում են փառատոնի կազմակերպիչները։
«Համերգային փուլը տեղի է ունենալու հուլիսի 19-21-ը Գեղարքունիքի մարզում՝ Շորժա գյուղին հարակից «WishUp» լողափում։ Կազմակերպվելու է հեղինակային երգի եռօրյա համերգաշար, որն ամփոփվելու է հավաստագրերի, շնորհակալագրերի և խորհրդանշական նվերների հանձնման հանդիսավոր արարողությամբ և հեղինակ-կատարողների մի քանի սերունդների մասնակցությամբ գալա մեծ համերգով։
Փառատոնի եռօր...
Կարդալ ամբողջովին