«Ցավով պետք է նշեմ, որ այս ընտրական գործընթացն աչքի է ընկնում ոչ կոռեկտ և մեր կենցաղային մշակույթից դուրս դրվագներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ քաղաքական ուժերը մեկ-մեկ այնպիսի բաներ են թույլ տալիս, որը ռաբիս է, իսկ ռաբիսը չի կարելի բերել քաղաքական դաշտ. «Քաղաքական գործիչները, որոնք մտնում են այս դաշտ, պետք է տիրապետեն այն հռետորաբանությանը, որը հարիր է քաղաքական գործչին»:
Ալավերդյանի կարծիքով՝ ընտրողները ևս իրենց ճիշտ չեն պահում, նրանք չպիտի թույլ տան, որ ամբիոններից հայհոյանքներով խոսեն:
«Վարկանիշային համակարգն, ըստ էության, խաթարել է համամասնական սկզբունքը, դարձել է ամբողջովին մեծամասնական և պայքարի այսպիսի ձևը առաջացել է դրանից: Պայքարը քաղաքականացված չէ, ցավոք քաղաքականությունը ապաքաղաքականացվել է, հիշեցնում է մեծ թաղապետարանի ընտրություններ, ոչ թե համապետական»,- նշեց հանդիպմանը ներկա «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:
Ինչ վերաբերում է ընտրապայքարում արցախյան հարցի քննարկմանը, բանախոսներն այն կարծիքի են, որ հարցը քննարկվում է լրագրողների ու քաղաքական գործիչների միջև, ոչ թե թեկնածու քաղաքական ուժերի:
«Միայն Կոնգրես-ՀԺԿ դաշինքն է, որ իր քարոզարշավում խոսում է Արցախից, բայց այն ուղղակի բառերով քողարկված քարոզ է: Մնացածներն էլ անդրադառնում են շատ հպանցիկ, ընդհանուր բառերի դիրքորոշմամբ: Մենք որպես ընտրող չենք տեսնում Արցախի հարց...
Կարդալ ամբողջովին