Մայիսի 30-ին Ֆրանսիայում մեկնարկել են հայազգի աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մասին պատմող «Պարոն Ազնավուր» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները:Ֆիլմի դերասանական կազմում է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը:
Այդ մասին BRAVO.am-ին հայտնել է նրա ամուսինը՝ դերասան Սերգեյ Թովմասյանն՝ իր փայտե աշխատանքների ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ: Խոսելով իր մուսայի եւ ոգեշնչման աղբյուրի մասին՝ նա ցավով է նշել, որ կինը կողքին չէ:
«Նա Փարիզում նկարահանվում է Ազնավուրին նվիրված ֆիլմում. մարմնավորում է շանսոնյեի մորը: Նարինեն քասթինգի է մասնակցել ու հաստատվել դերի համար»,- ասել է Թովմասյանը:
Թատրոնում իր տարբերվող ու յուրահատուկ դերերով ու բեմադրություններով հայտնի Գրիգորյանը նկարահանվել է մի շարք ֆիլմերում`«Կյանք ու կռիվ. 25 տարի անց», «Եվա», «Ամերիկացին», «Սողոմոնի երգերը», «Երբ որ քամին հանդարտվի»:
«Պարոն Ազնավուր» ֆիլմի նկարահանումները Փարիզում ավարտվելուց հետո սեպտեմբերին շարունակվելու են Սոֆիայում: Աշխատանքը մեծ էկրաններին հայտնվելու է 2024 թվականի գարնա...
Կարդալ ամբողջովին