Պարենահումքային ապրանքների համաշխարհային գներն աճում են իններորդ ամիսն անընդմեջ, առաջին հերթին բարձրացել է շաքարի եւ ձեթերի արժեքը: Ինչպես մարտի 4-ին հայտարարել է Միավորված ազգերի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, ինդեքս, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, փետրվարին կազմել է 116 կետ, ինչը 2,4 տոկոսով ավելի, քան հունվարին:
Ձեթերի գների ինդեքսն ավելացել է 6,2 տոկոսով՝ հասնելով 2012 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր ցուցանիշին: Շաքարի գների ինդեքսը հունվարի համեմատությամբ աճել է 6,4 տոկոսով, քանի որ «հանգուցային ատադրող երկրներում արտադրության նվազումը, ինչպես նաեւ ուժեղ ներմուծման պահանջարկն Ասիայից մշտական անհանգստություն են հարուցել համաշխարհային...
Կարդալ ամբողջովին