Դեպի վերեւ

Ամենահարուստ կուսակցությունը ՀՀԿ-ն է. Ի՞նչ ունեցվածք ունեն կուսակցությունները

hetq.am4 օր առաջ
  • Email
  • Facebook
  • Twitter

Ամենահարուստ կուսակցությունը ՀՀԿ-ն է. Ի՞նչ ունեցվածք ունեն կուսակցությունները


Ապրիլի 2-ին կկայանալիք Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 9 քաղաքական ուժեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագրեր, որոնք ներառում են 2016թ. մարտի 16-ից մինչև 2017թ. փետրվարի 1-ը: Քաղաքական ուժերից, ինչպես ենթադրվում էր, ամենահարուստ կուսակցությունը Հանրապետականն է:

Ելք Դաշինք

ԱԺ պատգամավոր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, «Հանրաետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի և պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից գլխավորած քաղաքական ուժը այնքան էլ հարուստ չէ:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շահագործում է թվով 7 շենք շինություն, որոնցից միայն մեկն է վարձակալության իրավունքով, մյուսները՝ անհատույց օգտագործման իրավունքով: Երևան քաղաքի Բաղրամյան փողոցում վարձակալել է 82,1քմ մակերեսով բնակարան, իսկ մարզերում անհատույց օգտագործման իրավունքով շենք, շինություններ է շահագործում Արարատ, Կարին, Ջրառատ, Գողթանիկ գյուղերում, Չարենցավան, Մարտունի քաղաքներում:

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա 4 մլն 660 հազար դրամ գոյացել է անդամավճարներից և նվիրատվությունից, իսկ 7000 ԱՄՆ դոլար՝ տարբեր նվիրատուներից:

«Հանրապետություն» կուսակցությունը որպես եկամուտ հայտարարագրել են 1 միլիոն 100 հազար դրամ կուսակցությունների անդամների կողմից արված նվիրատվություն, իսկ դրամական միջոցները կազմել են 200 հազար դրամ: Կուսակցությունը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը կազմում է 9 միլիոն 548 հազար դրամ, որը գոյացել է նվիրատվություններից և անդամավճարներից: Դրամական միջոցը կազմում է 100 հազար դրամ:

Կուսակցությունը վարձակալական հիմունքներով օգտագործում է երկու անշարժ գույք՝ Վանաձոր քաղաքում 136,38քմ մակերեսով կիսակառույց շինություն և 50քմ տարածք Կապան քաղաքում:

Ազատ Դեմոկրատներ

Ըստ հայտարարագրի կուսակցությունը եկամուտներ չունի, իսկ հժդրամական միջոցները կազմում են 10 միլիոն դրամ: Իսկ որպես անշարժ գույք անհատույց օգտագործում են 150քմ մակերեսով բնակարան:

Հայկական Վերածնունդ

Եկամուտ չունի նաև «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, իսկ դրամական միջոցները կազմում են 1 միլիոն դրամ:

Որպես գույք հայտարարագրվել է 10 հատ փափուկ կահույք, 10 հատ գրապահոց և 20 հատ տպիչ, 100 հատ սեղան, 400 հատ աթոռ, 70 հատ պահարան, 80 հատ համակարգիչ, 50 հատ հեռախոս, 25 հատ բազմոց, 10 հատ հեռուստացույց:

Ծառուկյան Դաշինք

ԱԺ ամենահարուստ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժը, որի մաս են կազմում նաև «Ալյանս» և «Առաքելություն» կուսակցությունները, աչքի չի ընկնում իր ունեցվածքով:

«Ալյանս» կուսակցությունը ոչինչ չի հայտարարագրել: Ստացվում է կուսակցությունը ոչ գումար ունի, ոչ եկամուտ, ոչ էլ որևէ գույք:

«Առաքելություն» կուսակցությունն ունի նվիրատվությամբ ստացած ընդամենը 45 հազար դրամ եկամուտ, իսկ դրամական միջոցները կազմում են 870 դրամ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարագրել է եկամուտ՝ 23 մլն 227 հազար դրամ, իսկ դրամական միջոցները կազմում են 19 միլիոն 828 հազար դրամ:

Պարզվումէ կուսակցությունը շարժական և անշարժ գույք չունի:

Կոնգրես-ՀԺԿ կուսակցությունների Դաշինք

Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոյանի և ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանի կողմից առաջնորդվող դաշինքը ևս համեստ ունեցվածք ունի:

Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունը որպես փոխառություն հայտարարագրել է «Անտարես» ՍՊԸ-ից վերցրած 1 միլիոն դրամ փոխառությունը, մոտ 721 հազար դրամ բյուետային ֆինանսավորումը և անդամավճարից ու նվիրատվությունից գոյացած 5 միլիոն 610 հազար դրամ: Իսկ կուսակցության հաշվին գոյացած դրամակն միջոցը կազմում է 551 հազար դրամ:

Կուսակցությունը սեփականության իրավունքով ունի միայն մեկ հասարակական նշանակության շինություն, որի մակերեսը կազմում է 297քմ և գտնվում է Երևան քաղաքի Սարյան փողոցում:

Հայաստանի Ժողովրդական կուսակցություն (ՀԺԿ) 1 միլիոն 294 հազար րամ նվիրատվություն ստացել է կուսակցության անդամների նվիրատվություններից և մոտ 683 հազար դ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 486 487.5
EUR 513 517
RUR 8.32 8.42
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վերեւ