Դեպի վեր

Հերթագրվել բժշկի մոտ առանց զանգի և հերթում սպասելու. հայկական Doctor Yan ստարտափը լուծում է այս և մի շարք այլ խնդիրներ

armenpress.am11/23/2022, 5:06

Հերթագրվել բժշկի մոտ առանց զանգի և հերթում սպասելու. հայկական Doctor Yan ստարտափը լուծում է այս և մի շարք այլ խնդիրներ

Ընտրել բժիշկ՝ հիմնվելով ներկայացված տեղեկատվության և այցելուների իրական կարծիքների վրա, հերթագրվել բժշկի մոտ՝ առանց զանգի և հերթում սպասելու. հայկական Doctor Yan հարթակը ապահովում է այս հարմարավետությունները: Բժիշկների համար հավելվածն ապահովում է առցանց գրանցումներ, ճկուն և հեշտ օգտագործվող օրացույց, տեսանելիություն հանրության լայն շրջանակում, հեղինակության առաջխաղացում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ստարտափի համահիմնադիր Իրինա Ղազարյանը նշեց՝ ստարտափը Հայաստանում արդեն ունի 10 հազար գրանցված պացիենտ-օգտատեր, համագործակցում է մոտ 600 բժշկի հետ։

Ղազարյանը պատմեց՝ մասնագիտությամբ ճարտարապետ է, մեծացել է բժիշկների ընտանիքում ու ծանոթ է եղել ոլորտի ներքին խոհանոցին, ինչ-որ պահի նաև զբաղվել է UI\UX դիզայնով, ինչը նույնպես նպաստել է հարթակի ստեղծման գաղափարին։

«Բժիշկներն օրվա տարբեր ժամերի անվերջ հեռախոսազանգեր են ստանում, և պացիենտները հիմնականում խնդրում են այցելության ժամ ամրագրել կամ ինչ-որ արագ այց կազմակերպել: Խնդիրը լուծելու համար միտք առաջացավ ստեղծել հավելված, որը և՛ բժիշկների, և՛ պացիենտների համար օգտակար կլինի։ Մի կողմից պացիենտները կկարողանան բժշկի գնալ առանց զանգի ու ծանոթի, մյուս կողմից էլ բժիշկների կյանքը կթեթևանա անվերջ հեռախոսազանգերից ու հերթերից»,- նշեց նա:

Հարթակը բաղկացած է երկու հավելվածից ու մեկ կառավարման պանելից։ Այն հասանելի է հայերենով, անգլերենով և ռուսերենով։

Պացիենտների համար նախատեսված հավելվածը թույլ է տալիս տարբեր մասնագիտացում ունեցող բժիշկների շարքում գտնել ու ընտրել բժիշկ: Բժիշկ ընտրելուց հետո պացիենտը տեսնում է բժշկի մոտ ազատ ժամերը և ամրագրում այց՝ իրեն հարմար օրվա և ժամի համար։

Բժիշկներն էլ իրենց հավելվածի միջոցով ստանում է ծանուցվում են նոր ամրագրված այցի մասին և, ըստ իրենց հարմարության, ընդունում կամ մերժում հայտը։

Ցանկացող բժիշկները կարող են ներբեռնել և երեք քայլով գրանցվել հավելվածում. լրացնում են կոնտակտային տվյալները, կրթության և աշխատավայրի մասին տեղեկությունը: Կարող են նշել նաև ծառայությունների արժեքը։

«Պացիենտ-օգտատերերի համար հավելվածն անվճար է: Բժիշկներն հավելվածից որոշ ժամանակ կարող են անվճար օգտվել, այնուհետև կարող են վճարել ամսական կամ տարեկան փաթեթների համար, որը հնարավորություն կտա ակտիվացնել հավելվածում առկա այս կամ այն գործառույթները»,- ասաց համահիմնադիրը:

Ղազարյանը նշեց՝ իրականացրել են 2500-ից ավելի այցի ամրագրում, ունեն 1000-ից ավելի ստուգված կարծիք։ Ներկայում, երբ շատ օտարերկրացիներ են տեղափոխվել Հայաստան, նկատում են, որ նրանք նույնպես օգտվում են այս ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD384.5390.5
EUR409421
RUR4.114.31
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր