Դեպի վեր

Ածխի վառարաններ և փայտագողեր. Եվրոպան պատրաստվում է ձմռանը

panorama.am09/20/2022, 5:48

Ածխի վառարաններ և փայտագողեր. Եվրոպան պատրաստվում է ձմռանը

Ձմռան մոտենալուն զուգահեռ եվրոպացիներն ավելի ու ավելի են հուսահատվում, մի շարք շրջաններում արդեն վառելափայտի պակաս կա, նկատվում են նաև դրանց գողության դեպքեր, գրում է Washington Post-ը։

«Մեծ Բրիտանիայում փողի կարիք ունեցող բնակիչները լքում են իրենց ընտանի կենդանիներին, իսկ դպրոցները զգուշացնում են, որ էլեկտրաէներգիայի գների աճի պատճառով իրենք այլևս չեն կարող իրենց թույլ տալ նոր դասագրքեր գնել: Լեհաստանում պաշտոնյաներն արդեն մտածում են բազմակի օգտագործման ծխի դիմակներ բաժանելու մասին, քանի որ միանգամայն հավանական է, որ ձմռանը լեհերը ստիպված կլինեն աղբ վառել, որպեսզի տաքանան»,- ասվում է հոդվածում։

Եվրոպական մի քանի երկրներում արդեն նկատվում է «վերջին հույսի վառելիքի»՝ վառելափայտի դեֆիցիտ և գների սրընթաց աճ, գրում է նյութի հեղինակը: Միևնույն ժամանակ, համացանցում հայտնվում են կեղծ կայքեր, որտեղ խաբեբաները վաճառում են գոյություն չունեցող վառելափայտ:

Գերմանիան ամենաշատ տուժած երկրներից մեկն էր։ Մյունխենի բնակիչ Յորգ Մերտենսին շոկի մեջ է գցել էլեկտրաէներգիայի օգոստոսյան հաշիվը, որի գումարն աճել է 70%-ով։ «Վախենում եմ»,- խոստովանել է գերմանացին, ով ծանր հիվանդության պատճառով ստիպված է ապրել միայն թոշակով։

Մերտենսը նշել է, որ էլեկտրաէներգիայի և ջեռուցման վարձերը վճարելուց հետո իրեն կմնա ընդամենը մոտ 365 եվրո սննդի, դեղորայքի և ճանապարհորդության համար։

Այս իրավիճակում թոշակառուն ստիպված է ընտրել, թե ինչի վրա խնայի՝ սննդի, անձնական հիգիենայի միջոցների, թե ձմեռային կոշիկների։ «Երբ ես մտածում եմ այդ մասին, կարծես ջերմության ալիք է գալիս ինձ վրա, և ինձ դժվար է շնչել», - ավել...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր