Գերմանիայի խորհրդարանի Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը միանշանակ ընկալում չունեցավ: Գլուխը քարը, թե ռուսական հեռուստաընկերությունների թոք-շոուներում աննկուն թուրքատյաց մշտական մասնակիցները մեղմեցին իրենց ելույթները: Եթե ընդհանրացնենք ռուս քաղաքական ու պետական գործիչների ելույթները, կստացվի հետևյալ պատկերը՝ «Հանցագործ Արևմուտքը հարձակում է սկսել Թուրքիայի դեմ: Այն նույն Թուրքիայի, որի հետ Ռուսաստանը բարեկամական փառահեղ հարաբերություններ ուներ մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը: Հիմա, եթե Թուրքիան ներողություն խնդրի իր սխալի համար, ՌԴ-ն կկանգնի իր բարեկամի կողքին»: Քաղաքականությունը, մեղմ ասած, տարօրինակ երևույթ է: Այդ ոլորտում գերիշխողը միշտ էլ շահն է: Ազգային ու պետական շահը: Բայց չգիտես ինչու, մենք՝ հայերս, շարունակում ենք բարոյական արժեքներ փնտրել այդ ոլորտում: Հետևաբար՝ մեզանից շատերի համար համարյա անսպասելի էր ամենահանրահայտ թուրքատյաց գործչի՝ Ժիրինովսկու դիրքորոշումը ռուսական պետական հեռուստատեսության կիրակնօրյա եթերում: Բայց իսկապես ՌԴ քաղաքական շրջանակները, կեսբերան ներողության սպասումով, պատրաստ են պաշտպանել Թուրքիային Արևմտյան երկրների հարձակումից: Հարավային գազատարն էլ կյանքի կկոչեն, ատոմակայանի շինարարության ծրագիրն էլ: Հստակ հասկանալով, որ դրանով Թուրքիային համարյա միջուկային պետության կարգավիճակ կտան: Այդպիսին է քաղաքականությունը: Ուր ամեն պետության ղեկավարություն իր ընկալումների ու պատկերացումների շրջանակում փորձում է առաջ տանել իր պետական շահը: Մեր քաղաքական գործիչները դեռ չեն արձանագրել, կամ էլ պարզապես դեռ չեն հասցրել նկատել ու վերլուծել կատարված փոփոխությունները: Հատկապես, որ շեղող հրաշալի պատճառ կա: Խոսքը Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակի մասին է: Նամակ` գրված Թուրքիայի նախագահին: Բուն նամակը Հայաստանում հավանաբար ոչ ոք չի կարդացել: Նամակի տեքստը Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքում տեղադրված չէ: Ավելին, կայքում որևէ լուր չկա, որ պատրիարքական փոխանորդը պաշտոնական նամակ է առաքել: Հայ հասարակությունը նամակի բովանդակությանը հիմնականում ծանոթ է Կոստանդնուպոլսի հայկական «Ակոս» թերթի հրապարակումից, որի մեջ մեծ մեջբերումներ են արված նամակից: «Ակոս» շաբաթաթերթի խմբագրությունը քաղաքավարության կանոնները պահելով՝ պատրիարքական փոխանորդին նամակ է առաքել, խնդրելով լսել թուրքահայ համայնքի այն անդամների ձայնը, «որոնք համաձայն չեն այդ (թուրքահայ համայնքի անունից գրված.- Ա.Գ.) նամակի բովանդակության և ոճի հետ»: Ոճն իսկապես տարօրինակ է: Բարձրագույն հայ եկեղեցական պաշտոնյան անդրադառնալով Բունդեստագի որոշմանը` գրում է. «Հայ ազգն օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից»: Իսկապես անհասկանալի է, թե ինչ զգացում կարող է ունենալ հայ մարդը` գրելով. «Դժբախտաբար հայ ժողովրդին բաժին հասած այս պատմական ցավը Թուրքիայի պետությանը և ժողովրդին մեղադրելու կամ պատժելու գործիք է համարվում»: Նամակը, որ պաշտոնապես չի հրապարակվել պատրիարքարան...
Կարդալ ամբողջովին