
Ղրիմի Թեոդոսիա քաղաքում ընթանում են միջնադարյան Սուրբ Գևորգ հայկական տաճարի վերականգնման աշխատանքները: Վերականգնումը կատարվում է տեղի հայկական համայնքի ուժերով: «Ղրիմպրես»-ի հաղորդմամբ, աշխատանքները կընթանան մինչև մայիսի վերջ, այնուհետև կդադարեցվեն մինչև աշուն: Հետագայում պլանավորվում է նաև բարեկարգել եկեղեցու շրջակա տարածքն ու ցանկապատ տեղադրել: Թեոդոսիայում երկու հայկական միջնադարյան եկեղեցի՝ Սուրբ Գևորգի և Սուրբ Գաբրիելի տաճարները, վերականգնման կարիք ունեն: Քաղաքի հայկական համայնքի ենթակայության տակ է գտնվում 4 տաճար: Ղրիմում հայերը բնակություն են հաստատել դեռևս 10-րդ դարից սկսած։ Հայերի կողմից ստեղծված գաղթավայրերը շուտով արագորեն բազմանում են, ընդարձակվում և նշանակալի դեր են կատարում Սև ծովի երկրների առևտրական ու տնտեսական հարաբերություններում: Պատահական չէր, որ միջին դարերում Ղ...
Կարդալ ամբողջովին