Դեպի վեր

Այն լեքսիկոնը, որը մենք լսում ենք քարոզարշավի ընթացքում, չի նպաստում բովանդակության զարգացմանը. իրավապաշտպան

armtimes.com06/10/2021, 3:48
  • Email
  • Facebook
  • Twitter

Այն լեքսիկոնը, որը մենք լսում ենք քարոզարշավի ընթացքում, չի նպաստում բովանդակության զարգացմանը. իրավապաշտպան

Արդեն չորս օր է, ինչ խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է:

Չնայած Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կոչին՝ նախօրեին քարոզարշավը աչքի ընկավ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի կողմից ատելության խոսք տարածելով, հայհոյանքների եւ սպառնալիքների տեղատարափով:

Քաղաքական ուժերի ղեկավարները անգամ դուելի են հրավիրում, նախընտրելով զենքը միմյանց հետ բանավիճելուց: Ընտրությունների ֆոնին երկրում ստեղծված մթնոլորտին երեկ արձագանքեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Թաթոյանն արձանագրել էր՝ մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը, խորացնում է հասարակությունում բեւեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը:

«Այսպես շարունակել չի՛ կարելի: Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար»,- նշում է Թաթոյանը:

«Իրավունքի Եվրոպա» կազմակերպության համանախագահ, իրավապաշտպան Լուսինե Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ այս մթնոլորտը արդյունք է այն բանի, որ քաղաքական ուժերը չունեն բովանդակային նյութ, որի մասին կնախընտրեին խոսել.

«Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն իրենց խոսքը պետք է ուղղեն դեպի բովանդակություն եւ ներկայացնեն տեսլական, թե ինչպես են պատրաստվում լուծել երկրում տիրող ճգնաժամը, ոչ թե քարոզարշավը կառուցեն փոխադարձ վիրավորանքների հիմքի վրա»:

Համեմատելով նախորդ այլ ընտրությունների նախընտրական քարոզարշավները, իրավապաշտպանը նկատեց՝ 2021-ինը ինչ-որ չափով նման է 2008-ի քարոզարշավին.

«Ինչ-որ չափով կարող ենք համեմատել 2008-ի ընտրությունների հետ այս ընտրությունները: Դրանից հետո չեմ հիշում այսպիսի մթնոլորտով անցկացվող քարոզարշավ»:

Հակոբյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը մոնիթորինգ էր անցկացրել իրավապաշտպանների նկատմամբ տարածվող ատելության խոսքի եւ վիրավորանքների մասով.

«Մեր անցկացրած մոնիթորինգը ցույց էր տվել, որ ատելության խոսքի աղբյուրը այսօրվա քաղաքական ուժերից երկուսն են: Դրանք Ռոբերտ Քոչարյանի եւ Միքայել Մինասյանի աջակիցներն ու այդ քաղաքական ուժերի կողմից հովանավորվող լրատվամիջոցներ էին: Այս քարոզարշավի ընթացքում կրկին այդ ուժերն են ատելության խոսք եւ սպառնալիք պարունակող բառամթերք օգտագործում: Բայց նկատում եմ, որ այսօրվա իշխանություններն էլ են սկսում մրցել նրանց հետ: Եվ ես կարծում եմ, որ այս ամեն ինչի պատճառը բովանդակության բ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

Առք Վաճառք
USD 496 503
EUR 590 603
RUR 6.82 7.05
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր