Դեպի վեր

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ճապոնիայի ազգային տոնի առթիվ

shamshyan.com02/23/2021, 5:12

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ճապոնիայի ազգային տոնի առթիվ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Ճապոնիայի ազգային տոնի՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ։



Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ՀՀ-ում Ճապոնիայի արտայարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային ուղղված ուղերձում նշված է.

Հարգելի՛ պարոն դեսպան Ջուն Յամադա,



Հարգելի՛ բարեկամներ,



Ջերմորեն շնորհավորում եմ Ճապոնիայի ազգային օրվա՝ Նորին Մեծություն Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:



Գոհունակությամբ ցանկանում եմ նշել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո անցած քսանինը տարիների ընթացքում համատեղ ջանքերի շնորհիվ մեր ժողովուրդների ու պետությունների միջև ձևավորվել է բարի կամքի և փոխըմբռնման վրա հիմնված սերտ համագործակցություն: Մեր երկրների կառավարությունները զգալի ջանքեր են գործադրել հայ-ճապոնական գործընկերության զարգացման համար:



Մեծ կարևորություն ենք տալիս Ճապոնիայի հետ բարեկամական հարաբերությունների և փոխգործակցության հետագա ամրապնդմանը` հաշվի առնելով Ճապոնիայի ներդրումը մեր տարածաշրջանում և աշխարհում խաղաղության առաջխաղացման, ժողովրդավարական ինստիտուտների, աղետների կանխարգելման ու բնապահպանական կարողությունների զարգացման գործում:



Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ճապոնիայի ներգրավվածությանը հարավկովկասյան տարածաշրջանում և գնահատում է Ճապոնիայի հավասարակշռված դիրքորոշումը և աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Այս կապակցությամբ մեծապես գնահատելի է Ճապոնիայի կառավարության որոշումը 3,6 մլն. ԱՄՆ դոլարի չափով մարդասիրարական օգնություն տրամարդելու Արցախի դեմ սանձազերծված պատերազմից տուժածներին:



Ճապոնիան իր պատմական փորձով ապացուցել է, որ պատերազմների հետևանքների հաղթահարման լավագույն ուղին կայուն խաղաղության հաստատումն է և մարդկային կարողությունների զարգացումը: Կարևոր է նշել նաև, որ Հայաստանը կիսում է Ճապոնիայի հետ ժողովրդավարության, հասարակական ազատության ու արժանապատվության ընդհանուր արժեքներն ու սկզբունքները, որոնք լրացուցիչ խթան են մեր երկրների և ժողովուրդների փոխգործակցության համար:



Մեր ժողովուրդների պատմությունն արձանագրել է նաև փոխօգնության և մարդասիրության դրսևորումներ, որոնք ամուր հիմք են հանդիսանում հայ-ճապոնական միջմարդկային սերտ կապերի համար: Այդպիսի մի դրվագ էր 1922թ. Զմյուռնիայում ճապոնական «Տոկեի Մարու» նավի կողմից տեղաբնակ հայերի փրկության փաստը, որի մասին երախտապարտ հիշողությունները պահպանվել են փրկվածների ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր