Դեպի վեր

Քաղաքական անցուդարձը տխուր վիճակում է․ ռեֆորմներ տեղի չեն ունենում․ Արման Մուսինյան

1in.am09/19/2020, 6:00

Քաղաքական անցուդարձը տխուր վիճակում է․ ռեֆորմներ տեղի չեն ունենում․ Արման Մուսինյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայ ազգային կոնգրեսի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը:

– Քաղաքական անցուդարձում ՀԱԿ-ը կա՛մ չի երևում, կա՛մ պասիվ է, դա ունի՞ բացատրություն:

– Մենք ուշի ուշով հետևում ենք քաղաքական գործընթացներին, ցավոք, պրոցեսներն այսօր քաղաքական բովանդակության առումով մի քիչ տխուր վիճակում են, իսկ մենք, լինելով դասական քաղաքական ուժ, մշտապես ակտիվորեն մասնակցել ենք քաղաքական գործընթացներին: Վերջին երկու տարում էլ որտեղ եղել են քաղաքական գործընթացներ, ՀԱԿ-ն ակտիվ է եղել, մասնավորապես Մարտի 1-ի դատավարության, այսպես ասած, անկյունաքարային պահերին և այլ դեպքերում:

– Ճիշտ եք՝ վիճելի է, թե շատ գործընթացներ որքանով են քաղաքական, որքանով՝ ոչ, այնուամենայնիվ, կան որոշակի թեմաներ, որոնց շուրջ քաղաքական կրքեր են ձևավորվում, օրինակ՝ կրթական հարցերին վերաբերող դիսկուրսը: Դուք այստեղ էլ չմասնակցեցիք:

– Կառավարությունն իր քաղաքականությունն իրականացնում է, իսկ այս խնդրի շուրջ չափից շատ են դեզինֆորմացիաները, մանիպուլյացիաները: Տարբեր առիթներով, հարցազրույցներով մեր կուսակցության ներկայացուցիչները այս հարցի առնչությամբ հանդես են եկել մասնագիտական տեսանկյունից: Եվ եթե լուրջ պրոբլեմ նկատվի, մենք, իհարկե, անմասն չենք մնա:

Ինչու եմ ասում՝ հիմա քաղաքական անցուդարձը տխուր վիճակում է. 2018թ. ապրիլից հետո, երբ Հայաստանում ավարտվեց ավազակապետության դարաշրջանը, Հայաստանի առաջ կանգնեցին հետևյալ խնդիրները՝ պետական կառավարման, տնտեսական համակարգի, անկյունաքարային նշանակություն ունեցող դատաիրավական համակարգի բարեփոխումներ, կոռուպցիայի դեմ պայքար, նախկինում կատարված թալանի և հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկում: Ցավոք, արդեն երկու տարի է, ըստ էության, Հայաստանում ռեֆորմ տեղի չի ունենում:

Օրինակ՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումների հարցը, որպես արդյունավետ, գործունյա, հասարակության, տնտեսության և պետության կարիքները բավարարող համակարգի հարց, պետք է առաջնահերթություններից լիներ, սակայն ուղղակի փոխատեղումներ եղան, կառույցները միմյանց ձուլվեցին, բայց էֆեկտիվությունը դրանից չաճեց: Դատաիրավական ոլորտում նախ առաջ բերվեց անցումային արդարադատության, վեթինգի գաղափարը, հետո վեթինգի գաղափարից հրաժարվեց իշխանությունը, այսինքն՝ նոր գաղափար առաջ բերվեց, բայց հին դատաիրավական համակարգը մնաց: Հետևանքներն արդեն այսօր իսկ տեսնում ենք, բայց վաղն ավելի լուրջ հետևանքներ կտեսնենք: Տեսնում ենք, որ շատ դեպքերում հասարակությանն առաջ մղելու, հասարակական, քաղաքական, տնտեսական հանրային հնչեղության հարցերը վերջնական հանգրվանին հասցնելու համար դատաիրավական համակարգը հանդիսանում է լրջագույն խոչընդոտ:

– Դուք հավանաբար նկատի ունեք նաև Սահմանադրական դատարանի խնդիրը:

– Այո՛, նաև ՍԴ-ի շուրջ ծագած խնդիրը, նման լուծմամբ ոչ միայն ճգնաժամը չավարտվեց, այլ նաև այսպիսի լուծումը, անկախ քաղաքական կոնյունկտուրայից, բացասական հետևանքներ և ազդեցություն է ունենալու պետության վրա:

– ՍԴ դատարանի օրինակում անձերի՞ խնդիրն էր վիճահարույց:

– Իշխանությունը դա պատճառաբանում էր համերաշխության գաղափարով, բայց ինչ տեղի ունեցավ. ՍԴ-ում հայտնվեցին մարդիկ, ովքեր նախորդ ժամանակաշրջանում ոչ միայն ակտիվ դերակատարություն էին ունեցել Հայաստանի շահերին հակասող դատաիրավակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր