Երեւանում հունվարի 12-ի գիշերը տեղաց այս ձմեռվա առաջին՝ համեմատաբար առատ ձյունը: Բայց ինչպես սովորաբար լինում էր նման դեպքերում՝ կյանքը մայրաքաղաքում կանգ չառավ, իսկ երթեւեկությունը՝ կաթվածահար: Քաղաքային իշխանությունները, հուրախություն Երեւանի բնակիչների, դրանից խուսափելու գործից բավական լավ գլուխ հանեցին: Եղանակը եւս, իհարկե, որոշակիորեն նպաստավոր գտնվեց:
Երեւանցին սովոր էր, որ ձյան տեղումներն անակնկալի էին բերում քաղաքային իշխանություններին. նախորդները սիրում էին հաճախ կրկնել՝ ձյունը հո օդից չե՞նք բռնելու: Այս տարի քաղաքապետարանը նաեւ ձնամաքարման կանխարգելիչ աշխատանքներ էր իրականացրել՝ Երեւանի որոշ հատվածներում աղ ու ավազ էր շաղ տրվել տեղումներից դեռ ժամեր առաջ: Գաղափարն, ի դեպ, ժամանակին առաջ էր քաշել այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ 2017-ին մասնակցում էր Երեւանի ավագանու ընտրություններին՝ որպես քաղաքապետի թեկնածու:
Փաշինյանի նախընտրական ծրագրի դրույթ-խոստումներից մեկը հետեւյալն էր. «Կներդրվի ձնամաքրման նոր համակարգ, որն օդերեւութաբանական ծառայությունների հետ համագործակցությամբ ձնամաքրման աշխատանքները կսկսի ձյունը տեղալուց առաջ»: Քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական ծրագրում թեպետ այսպիսի հեռանկար չէր առաջարկվում, բայց, փաստորեն, նա ...
Կարդալ ամբողջովին