PanARMENIAN.Net - Հեռահաղորդակցությունների և ինտերնետ ծառայությունների ոլորտի առաջատար պրովայդեր VEON Ltd-ն հայտարարել է իր հայաստանյան «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) ընկերությունը Team ընկերությանը վաճառելու մասին։ Այդ մասին ասվում է օպերատորի պաշտոնական կայքում։
Ակնկալվում է, որ գործարքը ավարտին կհասցվի առաջիկայում։
«ՀՀ-ում մեր օպերատորի վաճառքը բխում է VEON կառուցվածքը պարզեցնելու և երկարաժամկետ աճի համար գրավիչ հնարավորություններով շուկաներում նրա օպերացիոն կողմնորոշվածությունը հզորացնելու ընկերության ձգտումից»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Team ընկերության հիմնադիրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հայտարարել էին «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ (Beeline ապրանքանիշ) ընկերությունը գնելու մտադրության մասին։
Հունիսի 8-ին «Վեոն Արմենիա» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ իր բաժնեմասերի 100%-ը «ԹԻՄ» ՍՊԸ-ին օտարելու մասին հ...
Կարդալ ամբողջովին