«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետը։
-Պարոն Սարգսյան, հոկտեմբերի 1-ին Հայաստանում անցկացվեց ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել թե՛ այդ միության անդամ երկրների ղեկավարները և թե՛ նաև Մոլդովայի ու Իրանի նախագահները, Սինգապուրի վարչապետը։ Մենք հատկապես ուշադրության կենտրոնում եք պահում ՌԴ ղեկավարի այցելությունը Հայաստան, որը տեղի ունեցավ ի հեճուկս ամենատարբեր շահարկումների։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կամփոփեք տեղի ունեցածը և հատկապես Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումը։
–Իսկապես, Հայաստանում այս ամենին նայում էին միայն Ռուսաստանի նախագահի այցի պրիզմայով, ամիսներ շարունակ հազար ու մի տեսակետներ էին հայտնում՝ կգա-չի գա, կհանդիպեն-չեն հանդիպի․․․ իրականում մենք գործ ունենք շատ ավելի լուրջ երևույթի հետ, որը արդեն Ռուսաստանում նույնիսկ բնութագրել են որպես աննախադեպ ու կարևորագույն երևույթ։ Պետք է այդ աչքով նայենք ու հասկանանք, թե սա ինչ էր։ Դրանից հետո արդեն կերևան Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հարաբերությունները։ Եթե կոնկրետ երկու բառով ասենք՝ տեսանք, որ ինչ-որ լարված ձևով Պուտինը եկավ, կեսօրին բոլորը չէին հասկանում, թե ինչու է ջղայնացած։ Բայց երբ միջոցառումն ավարտվեց, մենք տեսանք լրիվ ուրիշ Պուտին՝ շատ գոհ Փաշինյանից, շնորհավորեց, որ աննախադեպ գործ է արել։
Լուծվել են բավականին կարևոր հարցեր, և դա բնութագրելու համար պետք է հասկանալ, թե ինչ դեր ունի Հայաստանն այստեղ։ Ամիսներ առաջ, մեկ տարի առաջ մենք հիշում ենք ինչ-որ խնդիրներ ՀԱՊԿ-ի հետ, Բելառուսի հետ խնդիրներ, նաև նույն Ռուսաստանի, բայց պարզ ու հստակ է, որ Հայաստանն իսկապես որոշակի կարևոր դեր է ստացել այս կառույցում՝ դրա մասին ասաց թե՛ Բելառուսի նախագահը և թե՛ Պուտինը։ Նրանք ասացին, որ գոհ են ու շնորհակալ են, որ Հայաստանը, լինելով նախագահող երկիր, կարողացել է այդպիսի բարդ խնդիրներ լուծել։ Առաջին հերթին դա վերաբերում է նրան, որ Փաշինյանին հաջողվեց համոզել Իրանի նախագահին ու Սինգապուրի վարչապետին ներկա լինել ու պայմանագրեր ստորագրել։ Փաստորեն դա կատարվել է, և ուշ երեկոյան տեսանք, որ Պուտինը գոհ է։
-Նաև Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրեց Ռուսաստան։
-Մենք կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերի 1-ին բավականին լուրջ խնդիրներ լուծվեցին թե՛ հայ-ռուսական հարաբերություններում և թե՛ նաև միջազգային հարաբերություններում, ու հաղթահարվեցին որոշակի խոչընդոտներ։
-Հայ-ռուսական հարաբերությունները շատերը դիտում էին ներքաղաքական պրիզմայով և հատկապես Հայաստանում վերաբացված Մարտի 1-ի գործով ու Ռուսաստանում դրա վերաբերյալ առկա դժգոհությամբ։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ այդ փուլը ևս հաղթահարված է, ու սա ընդամենը որոշակի քարոզչական ֆոն ստեղծելու համար էր։
-Ժամանակն անցնում է։ Պարզ է, որ Ռուսաստանը չի ողջունել թավշյա հեղափոխությունը։ Առհասարակ, նման երևույթները ավտորիտար համակարգ ...
Կարդալ ամբողջովին