Դեպի վեր

Ադրբեջանը հոգեբանական շանտաժ է անում. Ալիևին պատերազմ պետք չէ, նրան պետք է լարվածություն

1in.am05/17/2020, 6:12

Ադրբեջանը հոգեբանական շանտաժ է անում. Ալիևին պատերազմ պետք չէ, նրան պետք է լարվածություն

Ադրբեջանանական բանակը հաջորդ շաբաթ հերթական լայնածավալ զորավարժություններն է անցկացնելու: Ու չնայած այն հանգամանքին, որ սրանք, ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, պլանային զորավարժություններ են, ամեն դեպքում, վերջին շաբաթներին Արցախի հարցի շուրջ նկատվող լարվածության և պատերազմական հռետորաբանության սաստկացման ֆոնին, սա դիտվում է որպես Բաքվի հերթական ագրեսիվ ուղերձը, որը Երևանում համապատասխան գնահատականի է արժանացել:

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մայիսի 18-22-ը ադրբեջանական բանակը անցկացնելու է օպերատիվ-մարտավարական պլանային խոշոր զորավարժություն:

Նշվում է, որ վարժանքներին ներգրավվելու է մինչև 10 հազար անձնակազմ, 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, 200 միավոր հրթիռահրետանային միջոց, 30 միավոր զորային (ուղղաթիռներ) և ճակատային (Սու-25 գրոհիչներ) ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր:

Հայաստանի Պաշտպանության նախարարությունը մայիսի 14-ին հատուկ հայտարարությամբ դատապարտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող այդ զորավարժության անցկացումը՝ միաժամանակ զգուշացնելով, որ «զորավարժությունների ընթացքում Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետեւանքներ»։

«Ռազմինֆոն» հիշեցնում է, որ նման զորավարժություններ Ադրբեջանը անում է պարբերաբար՝ տարեկան 3-4 անգամ: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը: Նախորդը եղել էր մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել են լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը:

– Պարոն Հակոբյան, ընդհանուր առմամբ ի՞նչ եք մտածում այս վերջին իրադարձությունների մասին:

– Ինչքան էլ կարող է՝ տրիվիալ հնչի իմ կարծիքը, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ պատերազմական լուրջ հարվածներ մենք չպիտի սպասենք, եթե, իհարկե, հաշվի չառնենք այն կարևոր սկզբունքը, մոտեցումը, որ մենք պիտի միշտ պատրաստ լինենք պատերազմին: Բայց ես չեմ կարծում, թե սա լուրջ պատերազմի նախերգանք է: Եվ այդ կարծիքը ամենից առաջ հիմնվում է Ադրբեջանի ներքին վիճակի վրա՝ սկսած նավթի գների անկումից մինչև Ալիևի իշխանության տատանումներ: Ըստ իս՝ Ալիևի իշխանությունն այս պահին թուլացած է: Նման պայմաններում պատերազմ նրան պետք չէ: Մեծ հաշվով՝ Ալիևին պետք է լարվածություն, որպեսզի փորձի լուծել իր ներքին խնդիրները արտաքին թշնամու պատկերով, բայց ոչ վճռական գործողություններ, որովհետև հաղթանակի հասնելու հավանականությունը շատ չնչին է: Նույնիսկ եթե հասնի դրան՝ իրեն դա մեծ արյուն կարժենա: Իսկ պարտվելու դեպքում նա կկորցնի իր իշխանությունը, քանի որ կպայթի այն մեծ փուչիկը, թե «ես ու հայրս այսքան տարի ոտքի ենք հանում Ադրբեջանը, որ հաղթենք Հայաստանին»: Ինձ թվում է, որ ուղղակի հոգեբանական շանտաժ են անում մեզ, մի քիչ էլ ուզում են իրենց ժողովրդին հույս տալ:

– Այսինքն՝ թե՛ այս զորավարժությունները, թե՛ Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի վերջին ակտիվությունը՝ առաջնագիծ գնալը, հայտարարությունները հոգեբանական ճնշման փորձե՞ր են:

– Դա նորություն չէ: Հասանովը միշտ էլ գնացել է առաջնագիծ, նման հայտարարություններ նախկինում էլ է արել: Լարվածության աճն ու թուլացումները ղարաբաղյան հակամարտության պրոցեսում պարբերական բնույթ են կրում: Դա նորություն չէ: ԲԱՅՑ, բնականաբար, մեր բոլոր ծառայությունները պետք է լարված աշխատեն: Այս օրերին կարող է՝ մի քիչ ավելի լարված աշխատեն: Սակայն ես չեմ կարծում, թե պետք է այս պահին սպասենք պատերազմի: Համենայն դեպս, այս պահին չեմ տեսնում ո՛չ ներքաղաքական, ո՛չ էլ արտաքին քաղաքական լուրջ գործոններ, որոնք կարող են պատերազմ հրահրել: Եթե հիշում եք՝ 2018-ին էլ, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, կրկին նման մտավախություններ կային, թե «վա՜յ, պատերազմ է սկսվելու, հողերը հանձնում են», և այլն: Ես այն ժամանակ էլ ասում էի՝ հանգստացե՛ք: Եկավ-անցա՞վ այդ հիստերիան: Անցավ: Այժմ էլ հերթական փորձն է հակառակորդ կողմին՝ մեզ, հոգեբանորեն ճնշելու:

– Հասկանալի է: Իսկ չե՞ք կարծում, որ սա կարող է կապված լինել Լավրովի հայտնի հայտարարության, Արցախյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական պրոցեսի ակտիվացման, ինչ-որ տեղ գուցե սուբյեկտիվ ակտիվացման, փուլային տարբերակի առաջմղման փորձերի հետ:

– Նկատի ունեք՝ ստիպեն, որ Նիկոլ Փաշինյանը նահանջի՞ գնա: Ո՛չ, բացառվում է: Գիտե՞ք՝ ինչու է բացառվում: Նախ, եթե թողնենք սուբյեկտիվ գործոնը, ամեն դեպքում, ներքին մակարդակում երկու հասարակությունների ու ազգերի միջև թշնամությունը այն աստիճանի է այս պահին շիկացած, որ ոչ մի իշխանություն չունի այդքան ամրություն գնալու փոխզիջումների: Նույնիսկ 2018 թ. ամռանը, երբ Փաշինյանի իշխանության վարկանիշն իր գագաթնակետին էր, եթե այդ վիճակում Փաշինյանը փորձեր «հող տալ», իր իշխանությունը վայրկենապես կփլվեր: Այսինքն՝ հասարակությունը կպայթի ներսից: Ասեմ ավելին. եթե նման հրաման տվեցիր՝ ռազմավարչական համակարգը դուրս կգա կառավարումից բառիս բուն իմաստով: Այսինքն՝ Զինված ուժերի կորպուսների հրամանատարները, գնդերի, գումարտակների հրամանատարները, մեղմ ասած, քեզ գրողի ծոցը կուղարկեն, եթե իրենց հրաման ուղարկեցիր, օրինակ, այսինչ դիրքը թողնել, 10-20 կմ հետ քաշվել և նոր դիրքեր փորել: Կասեն՝ չե՛նք անում: Ի՞նչ պիտի այդ դեպքում անի քաղաքական ղեկավարությունը: Ռազմական ոստիկանություն ուղարկի, որ ձերբակալեն դիրքում զենքը ձեռքին կանգնած սպաներին ու զինվորների՞ն: Նախ, ռազմական ոստիկանության աշխատակիցը չի կատարի այդ հրամանը: Երկրորդն էլ, եթե զենքը ձեռքին դիրք գնաց՝ գերի կընկնի: Ռազմավարչական ապարատը ուղղակի չի ենթարկվի իշխանությանը:

Ձեր խոսքում մի այսպիսի ձևակերպում օգտագործեցիք, որ Ադրբեջանը չի կարող հասնել հաղթանակի: Բայց այս կոնֆլիկտի առանձնահատկություններից մեկն այն է, որ «պատերազմ» ու «հաղթանակ» ասվածն էլ է այս դեպքում շատ հարաբերական, քանի որ կարող են լինել տարբեր ծավալների բախումներ, դիվերսիաներ, միջադեպեր, ռազմական ագրեսիաներ՝ տակտիկական կամ քաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու նպատակով:

– Դրան միշտ պետք է պատրաստ լինենք: Խոսքը դիվերսիոն հարձակումների մասին չէ: Ես նկատի ունեմ Ապրիլյան պատերազմի մակարդակի և ավելի ուժեղ սրացումներ:

– Բայց չէ՞ որ Ապրիլյան պատերազմի կապակցությամբ էլ դժվար է ասել՝ ով հաղթեց և ով պարտվեց:

– Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ես մ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր