Դեպի վեր

ՀՀ դրամի ուժեղ արժևորման պայմաններում ԱԶԲ-ն փոքր-ինչ նվազեցնում է 2022թ և 2023թ-ի համար գնաճի կանխատեսումները

panorama.am09/23/2022, 1:24

ՀՀ դրամի ուժեղ արժևորման պայմաններում ԱԶԲ-ն փոքր-ինչ նվազեցնում է 2022թ և 2023թ-ի համար գնաճի կանխատեսումները

Չնայած արտաքին դժվարին պայմաններին՝ 2022 թվականի առաջին կիսամյակում տնտեսության աճը կազմել է 11․0%, ինչը սպասվածից ավելին է և գերազանցում է 2021 թվականի առաջին կիսամյակում գրանցված 3․8% աճը: Աճն ամրապնդվել է մասնավոր մեծ սպառման և ներդրումների ակտիվ աճի հաշվին։ Այս մասին նշված է Ասիական Զարգացման բանկի վերլուծությունում։

Ինչ վերաբերում է առաջարկին, ապա, ըստ վերլուծության ծառայությունները նպաստել են ընդլայնմանը՝ 14․8% աճով, որն արտացոլում է աճը բոլոր սեգմենտներում, բայց հիմնականում պայմանավորված է ֆինանսների, տրանսպորտի, հյուրանոցների և տեղեկատվական և կապի ծառայությունների՝ ավելի քան 25% ակտիվ աճով: Արդյունաբերությունն աճել է 4․6%-ով, քանի որ արտադրության, էլեկտրաէներգիայի արտադրության և ջրի ու թափոնների կառավարման աճը գերազանցել է հանքարդյունաբերության և քարհանքերի մշակման 11․1% անկումը:

Շինարարությունում գրանցվել է 21․8% կայուն աճ՝ արտացոլելով ավելի բարձր ներդրումները: Առաջին կիսամյակում գրանցված ոչ բարենպաստ եղանակային պայմանները հանգեցրեցին գյուղատնտեսության կրճատման՝ 1․8%-ի չափով։

Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա մասնավոր սպառումն ավելացել է 10.6%-ով, ինչն արտացոլում է ստացվող արտասովոր խոշոր դրամական փոխանցումները:

ԱԶԲ-ի զեկույցում նշվում է, որ հանրային սպառումը կրճատվել է 27%-ով, քանի որ ընթացիկ բյուջետային ծախսերն են կրճատվել: Իսկ ներդրումները, որոնք չափվում են համախառն հիմնական կապիտալի ձևավորման միջոցով, աճել են 17․7%-ով՝ ի հաշիվ պետական և մասնավոր կապիտալ ավելի մեծ ծախսերի:

Զուտ արտահանման դեֆիցիտն էլ մեծացել է, քանի որ ներմուծումն արտահանումից ավելի արագ է աճել։

Այսպիսով, տարվա առաջին կիսամյակում կայուն տնտեսական ակտիվության պայմաններում և չնայած տարվա մնացած ժամանակահատվածում պահանջարկի ենթադրյալ չափավորությանը, այս Թարմացման համաձայն՝ 2022-ի աճի կանխատեսումները բարձրացվում են և, ոչ այդքան կտրուկ 2023թ-ի համար:

Միջին տարեկան գնաճը նախորդ տարվա 6.1%-ից 2022 թվականի հունվար-հուլիսին աճել է մինչև 8․3%-ի՝ արտացոլելով պարենային ապրանքների 13․1%, այլ ապրանքների 6․4% և ծառայությունների 3․9% աճը։ Ներքին մեծ պահանջարկը, ապրանքների համաշխարհային գների աճը և 2022 թվականի փետրվարից էլեկտրաէներգիայի ավելի բարձր սակագնի` սպառողների վրա ծախսերի փոխանցման ազդեցությունը և 2022 թվականի ապրիլից բնական գազի գնի բարձրացման հետևանքները բոլորն էլ նպաստել են աքսելերացիային:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հուլիսին գնաճը կազմել է 9.3%, ինչը էապես գերազանցում է ՀՀ Կենտրոնական Բանկի 2.5%-5.5% թիրախային միջակայքը։ Գնաճի ճնշմանը հակազդելու նպատակով Կենտրոնակ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր