Այսօր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մեծ մամուլի ասուլիս է տվել: Ռուսական լրատվամիջոցները նախօրոք հրապարակել են իբր ԵՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից դուրս գալու Լուկաշենկոյի հայտարարությունը, չնայած ավելի ուշ հայտարարվել է, որ Բատկան չի շտապում: ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում բուռն ապաինտեգրացիոն գործընթացներ են ընթանում: Ռուսաստանը Բելառուսի հետ սահմանին սահմանագոտի է ստեղծել, Մինսկը, շրջանցելով Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, անվիզա ռեժիմ է սահմանել 80 երկրների համար: Բելառուսը բողոքում է, որ եվրասիական մաքսատուրքերը խոչընդոտում են մեքենաշինական արտադրանքի արտահանմանը: Չի լռում նաեւ Ղազախստանը: Օրերս Նուրսուլթան Նազարբաեւը առաջարկել է նոր կետ մտցնել Սահմանադրությունում: 91-րդ հոդվածի 2-րդ կետում առաջարկվում է ավելացնել, որ «Սահմանադրությամբ հաստատված պետական անկախությունը չի կարող փոփոխվել»: Կառնեգի կենտրոնի վերլուծաբանները ենթադրում են, որ դա արվել է, որ հղում անելով դրան, չեզոքացվեն Ղազախստանի ինքնիշխանության ինչ-որ մասը հանձնելու փորձերը, օրինակ` Եվրասիական տնտեսական միությանը՝ դրա վերազգային մարմինների «կատարելագործման» ընթացքում: Ըստ ամենայնի, Ռուսաստանը պատրաստվում է «կատարելագործել» Եվրասիական միությունը: «Վերակազմակերպման» ժամանակը խորհրդանշական է՝ այս տարի Ռուսաստանը տոնելու է Հոկտեմբերյան հեղափոխության 100-ամյակը: Ինչպես նշում են ռուս փորձագետները, Ռուսաստանը փորձելու է վերածնել Խորհրդային Միությունը, սակայն ավելի «կատարելագործված» տեսքով: Խորհրդային Միության ժամանակներում Ռուսական կայսրությունը կարողացել է իր իշխանությունը տարածել ցամաքի 1/6-րդ վրա: Բացի այդ, ռուսամետ սոցիալիստական ճամբարում էին Եվրոպայի, Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի կեսը: Դա իրոք Ռուսական կայսրության գագաթնակետն էր, եւ պատահական չէ, որ Պուտինը փորձում է վերածնել Ստալինի պաշտամունքը: Չէ՞ որ հենց նրա օրոք ԽՍՀՄ-ը դարձավ համաշխարհային տերություն: Պուտինը փորձում է այս տարի գոնե ձեւական վերականգնել խորհրդային կայսրությունը: Դրա համար, սակայն, հարկ է լրջորեն վերակազմակերպել ԵՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը: Այս երկ...
Կարդալ ամբողջովին
