
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանն այն կարծիքին է, որ ընդդիմության ակցիաներին, հանրահավաքներին չմասնակցող քաղաքացիները կողքից միայն քննադատում են ընդդիմությանը՝ փոխարենը չառաջարկելով ոչինչ:
«Ես չեմ ասում՝ այդ մարդիկ լատենտ նիկոլականներ են կամ նիկոլականներ են, ես ասում եմ, որ քննադատությունները հիմնականում այդ մարդկանց կողմից են, երբ ասում են՝ շոգ է, դուրս չեք գալիս, ձյուն է՝ դուրս չեք գալիս: Մենք հանրահավաք կազմակերպելով ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ենք ցույց տալիս, այլ որոշում ենք, որ ամսի 20-ին պետք չէ, ամսի 29-ին է պետք անել: Պետք է արդյունավետ լինեն քայլերը, ոչ թե՝ ցույց տալու համար, դա ինքնանպատակ չէ: Իսկ այն մարդիկ, ովքեր քննադատում են, ուզում եմ ասել՝ հարգելի քաղաքացիներ, քննադատելու փոխարեն՝ ավելի ճիշտ կլինի ինչ-որ մի բանով փորձեք օգտակար լինել ընդդիմությանը, ընդդիմությունը չի գնում՝ դուք գնացեք հրապարակում կանգնեք: Ովքեր ասում են՝ ընդդիմությունը լավը չէ, թող այդ մարդկանցով հավաքվեն՝ իջնեն Ֆրանսիայի հրապարակ, ինչո՞ւ չեն իջնում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Դանիելյանի խոսքով՝ ընդդիմությունը փոխում է ռազմավարությունը, ներկա պահին շարժման ներկայացուցիչները համատարած հանդիպումներ ու քննարկումներ են ունենում. «Մենք ստեղծել ենք հանձնաժողովներ, որոնք մասնագիտական քննարկումներ են անցկացնում քաղաքացիների հետ, որը մեզ կտա ավելի նոր ու ճիշտ մոտեցումներ, որոնք մեզ կօգնեն ավելի ճիշտ քայլերով գնալ առաջ»:
Ըստ նրա՝ ընդդիմությանը հաջողվել է մարդկանց բացատրել և հասկացնել ճշմարտությունը. «Մեզ հաջողվել է մարդկանց բացատրել, որ Նիկոլ Փաշինյանը թալանչի է, որովհետև այն մարդը, որը հեծանիվով է եկել իշխանության, հիմա քշում է 650.000 դոլարանոց «Պուլման Մայբախ», այն մարդը, որը հեծանիվով գնում էր գործի՝ ԱԺ նախագահ է դարձել՝ քշում է 200.000 դոլարանոց BMW, իսկ մեր գյուղացիները ոռոգման ջրի խնդիր ունեն, մենք ունենք ծայրահեղ աղքատության ցուցանիշ, մենք ունենք երիտասարդություն, ովքեր չեն կարողանում բուհ ընդունվել, որովհետև տարեկան վարձի գումար չունեն…»:
Հենրիխ Դանիելյանը նկատեց՝ թեպետ իշխանությունները ցույց են տվել, որ աթոռը պահելու համար ամեն ինչի ընդունակ են, ընդդիմությունն էլ ցույց է տվել, որ չի նահանջելու.
«Մենք անզիջում գնալու ենք առաջ, որովհետև մենք մեր հողի համար ենք պայքարում, ոչ թե աթոռի կամ մեքենայի: Իրենք մարդիկ են, ովքեր խաբեբայությամբ, այստեղից-այնտեղից գումարներ շորթելով՝ մարդկանց վրա ինչ-որ բաներ են գրել, որ կարողանան իրենց ապրուստը կազմակերպել: Մարդիկ են, որ ասում են՝ Հայ եկեղեցու պատմություն պետք է չլինի, բանակը մեզ պետք չի, թուրքը մեր եղբայրն է, ադրբեջանցին մեր եղբայրն է, նախկիններն են մեղավոր և...
Կարդալ ամբողջովին