Դեպի վեր

Մարդիկ արդեն ընտելացել են անկանխիկ, քարտային վճարումներին. ԿԲ նախագահ

shamshyan.com06/23/2022, 1:00

Մարդիկ արդեն ընտելացել են անկանխիկ, քարտային վճարումներին. ԿԲ նախագահ

Հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը, ինչը կառավարության կարևորագույն փաթեթներից մեկն է: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:



Նա խնդրեց համապատասխան պաշտոնյաներին տեղեկացնել, թե որքանով են պատրաստ այդ անցմանը:

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց՝ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը, ինչը ենթադրում է 300 հազար դրամը գերազանցող ձեռքերումների պարագայում անկանխիկ վճարումների կիրարկում, նաև որոշակի ծառայությունների մասով՝ բացառապես անկանխիկ վճարումների իրականացում:

«Կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում վճարային տերմինալներով վճարվող գումարները ևս, եթե դրանք փոխանցվում են միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ համարում ենք անկանխիկ գործառնություն: Ժամկետների վերանայման հետ կապված հավելյալ կտեղեկացնենք»,-ասաց ԿԲ նախագահը:

Բուժհաստատությունների դեպքում բացառապես բոլոր վճարումները պետք է արվեն անկանխիկ: Այսպիսով, մարդը կարող է գնալ բուժհաստատություն, այնտեղ առկա տերմինալով կանխիկ վճարում կատարել, և գումարը կփոխանցվի բուժհաստատության բանկային հաշվին: Այս փուլում պետությունն այդ տիպի գործարքները ևս համարում է անկանխիկ գործառնություն: «Հետագայում, եթե տեսնենք, որ հնարավորություններն ընդլայնվում են, և մարդիկ արդեն ընտելացել են անկանխիկ, քարտային վճարումներին, այդ հարցը ևս կվերանայենք»,-ասաց Գալստյանը:

Անդրադառնալով POS տերմինալներին և ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին՝ նա նշեց. «Մեծ հաշվով հարցը լուծված է այս պարագայում, որովհետև բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռքբերման և ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ այս փուլում հնարավորինս նվազագույն լինի տնտեսավարողների բեռը, որ տնտեսավարողները պետք է վճարեն այդ տիպի սարքերի սպասարկման դիմաց: Օրինակ՝ գյուղական վայրերի դեպքում, եթե շրջանառության ծավալն էական չլինի, տնտեսավարողը տերմինալ, ՀԴՄ-ն սպասարկելու համար բանկին վճարելու է ամսական ընդամենը 1000 դրամ, Երևանում՝ բնականաբար ավելի բարձր»:

Կան մոտ 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց POS տերմինալի հնարավորությունը պետք է ակտիվացվի: ԿԲ նախագահը վստահեցրեց, որ իրենք դա հնարավորինս արագ տեմպերով կիրականացնեն: Հարկ վճարողներն, այսպիսով, պետք է դիմեն առևտրային բանկեր և կամ ձեռք բերեն POS տերմինալներ, կամ իրենց ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնեն POS տերմինալ ֆունկցիան: Նախատեսվում է հետագայում նաև հնարավորություն տալ՝ էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել POS տերմինալներն ակտիվացնելու համար:

Վարչապետը հիշեցրեց, որ հուլիսի 1-ից նաև անշարժ գույքի և ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391397
EUR419430
RUR4.184.38
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր