«Մեր հանդիպումը շարունակվելու է»:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում այսօր ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելուն:
«Բնականաբար, մենք ունենք ցանկ, և ռազմական գործողություններին քաջ տիրապետող ամենակարևոր պաշտոնյանները հրավիրվելու են ԱԺ: Սկսեցինք ներկայիս գլխավոր շտաբի պետով: Հաջորդը պետք է լիներ պատերազմի տարիներին բանակը ղեկավարած զինվորական, գեներալ-գնդապետ Գասպարյանը: Ես նամակ ուղարկեցի, ի տարբերություն շատ շատերի, որոնք կաշկանդված են, վախեցած, Օնիկ Գասպարյանը անմիջապես արձագանքեց, և եթե այսօր նկատեցիք, առնվազն վեց ժամ և ավելի հանձնաժողովը լսել է գլխավոր շտաբի պետին: Այն, ինչ մենք արձանագրեցինք, շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնաբար լուծելու համար»,- նշեց Քոչարյանը:
Վերջինս ասաց՝ ափսոսում է, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտավորություններին անցել է ավելի ուշ, քան պետք էր, և եթե նա իր պատկերացումներով ավելի շուտ նշանակված լիներ գլխավոր շտաբի պետ, մ...
Կարդալ ամբողջովին