Ինչպես հայտնում են FAST-ից, ամերիկյան պատվիրակությունը հետաքրքրված է հիմնարար գիտական հետազոտություններով, որոնք դուրս են գիտության և տեխնոլոգիաների վերաբերյալ ավանդական պատկերացումներից: Այցի նպատակն էր ուսումնասիրել Հայաստանի գիտահետազոտական ներուժն ու փայլուն գիտական մտքերին հնարավորություն տալ զարգացնելու ոչ ավանդական մտածողություն՝ մոտ ապագայում հրաշալի տեխնոլոգիաներ ստեղծելու հույսով:
FAST-ի ներկայացուցիչների ուղեկցությամբ ԱՄՆ պատվիրակությունն այցելել է Հայաստանի գիտական, կրթական և տեխնոլոգիական տարբեր կենտրոններ Երևանում և հարակից մարզերում։ Մասնավորապես, եղել են այցեր Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի Ամերիկյան համալսարան, Գիտությունների ազգային ակադեմիա, Աշտարակում գտնվող Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ և Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Բյուրականի աստղադիտարան, ԹՈՒՄՈ կենտրոն, ինչպես նաև մի շարք ՏՏ ընկերություններ, այդ թվում՝ Synergy և PicsArt.
Ինչպես հայտնում են FAST-ից՝ այցը բավականին խիտ օրակարգ է ունեցել՝ ներառելով վերոնշյալ կառույցների ղեկավարների, համալսարանների ռեկտորների, դասախոսների և գիտնականների հետ պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ։ Այս հանդիպումների ընթացքում ԱՄՆ պատվիրակության անդամները ծանոթացել են հայ գիտնականների ընթացիկ հետազոտական նախագծերին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ապագա պլաններին ու ձգտումներին:
Ի հավելումն տարբեր կենտրոններ այցերի՝ FAST-ը նաև առանձին հանդիպումներ է կազմակերպել երիտասարդ գիտնականների, ստարտափերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների համար FAST-ի գրասենյակում:
Այցի ընթացքում ուրվագծվել են կողմերի միջև համագործակցության հնարավորությունները: ԱՄՆ Ռազմածովային հետազոտությունների գլոբալ գրասենյակն ու Բանակի զարգացման հրամանատարությունը մտադիր են գործարկել հայ գիտնականներին ֆինանսավորելու երեք հիմնական մեխանիզմ: Առաջինը՝ գիտելիքի փոխանակման և միջազգային համագործակցության նպատակով դեպի ԱՄՆ ճամփորդական դրամաշնորհների տրամադրումն է: Երկրորդը՝ Հայաստանում տարածաշրջանային ու միջազգային գիտական համայնքներին միավորող աշխատաժողովների և համաժողովների անցկացման աջակցությունը, որը կնպաստի գիտական գիտելիքի փոխանակմանը: Երրորդը գիտական ֆունդամենտալ հետազոտությունների ֆինանսավորման հատկացումն է 1-3 տարի ժամանակահատվածով՝ ուղղված հիմնարար խնդիրների ուսումնասիրմանը, որոնք մարտահրավեր են նետում գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում ավանդա...
Կարդալ ամբողջովին