Դերասանուհի Վառվառա Շմիկովան երեկ Ինստագրամի story բաժնում բազմաթիվ լուսանկարներ ու տեսանյութեր է հրապարակել հայաստանյան օրերից ու յուրահատուկ կերպով իր աջակցությունը հայտնել:
Շմիկովան նաեւ կիսավել է ամուսնու՝ DJ Դանյա Ռադլովի հրապարակմամբ. Դանյան տեղադրել է դերասանուհու լուսանկարը, որն արվել է Գեղարքունիքի մարզի Ծաղկունք գյուղում, ու գրել հետեւյալը.«Հայաստանը 3 անգամ մեզ հյուրընկալել է, ու ամեն անգամ մեր ուղեւորության հետ կապված են եղել ամենաջերմ, անկեղծ ու հաճելի հանդիպումները: Ամեն այց, անգամ ամենակարճն, այնքան է լցված եղել ջերմ ու հուզական իրադարձություններով, որ անտարբեր մնալ այդ երկրի ու մարդկանց նկատմամբ անհնար է:
View this post on Instagram
A post shared by Danya Radlov (@dradlov)
Դրա համար էլ հիմա առավել քան ծանր է կարդալ, թե այնտեղ ինչ է կատարվում: Չեմ ուզում կամ էլ փորձում «բազմոցային» դիվանագետի դերում հանդես գալ, որն ամեն ինչին կողքից է նայում ու փորձում պիտակավորել: Ինձ համար առանց այն էլ ակնհայտ է, որ ավերածությունները, ագրեսիան ու խաղաղ բնակչության շրջանում զոհերը ողբերգություն են, որը չարժի ոչ մի հակամարտություն»:
Վառվառա Շմիկովան ամռանը Հայաստանում էր ընտանիքի հետ: Նա հանգիստն էր վայելում, ծանոթանում դիտարժան վայրերին ու ներկա ...
Կարդալ ամբողջովին