Այսօրվա ակտիվ ԶԼՄ դաշտում օր օրի շատանում են առցանց լրատվամիջոցները: Այսօր էլ՝ լրագրողներ Փայլակ Ֆահրադյանի, Կարինա Սահակյանի եւ Տաթեւ Այվազյանի նախաձեռնությամբ կյանքի կոչվեց Armday.am լրատվականը, որը, նախաձեռնողների հավաստմամբ, իր թեմաներով տարբերվելու է մյուս լրատվականներից:
«Կայքն ունենալու է 3՝ Փայլակ Ֆահրադյանի «Հատուկ դեպքեր»,Կարինա Սահակյանի «Կյանքը 1 օրում» եւ Տաթեւ Այվազյանի «Մեյդ ին Արմենիա» խորագրերով հեղինակային բաժիններ»,-մեզ հետ զրույցում ասաց Փայլակ Ֆահրադյանը:
Hraparak.am-ը զրուցեց նաեւ կայքի բացմանը ներկա գտնվողներից ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի եւ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ:
«Ցանկանում եմ, որ այս կայքը իր դերն ունենա հայկական լրատվական դաշտում: Երիտասարդներ են, նոր ավյունով կաշխատեն, եւ վստահ եմ՝ հաջողությունների կհասնեն: Ես ուզում եմ, որ բացի կյանքի սեւ ու սպիտակ կողմերից, այս կայքում երեւան նաեւ գունավոր կողմերը : Որքան լրատվամիջոցները լավ աշխատեն, այդքան մեր թերի կողմերը ցույց կտան, իսկ ...
Կարդալ ամբողջովին