Վրաստանի իշխող կուսակցության՝ «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, անդրադառնալով ակտիվ քաղաքականություն վերադառնալու Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությանը, նրան որակել է «քաղաքական պլաստիլին»:
«Չեմ կարծում, թե քաղաքական պլաստիլինն ինչ-որ խնդիրներ ուներ տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ Սաակաշվիլիին հարելու համար», - ասել է Կալաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թվիթերի իր էջում երեկ գրել է. «Ընտրելով ավտորիտարիզմը՝ «Վրացական երազանքը» հատել է կարմիր գծերը: Առանց ժողովրդավարության չկա ազգային միասնություն և արևմտյան կողմնորոշում: Ես չեմ կարող միայն դիտել, թե դա ինչպես է տեղի ունենում: Ես վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն: Ես ծառայում եմ մեր արևմտյան ընտրությանը իմ ընկերների ու վրաց ժողովրդի հետ»:
«Մտավարի արխի» (Գլխավոր ալիք) ընդդիմադիր հեռուստաընկերության «Շաբաթվա ակցենտները» հաղորդաշարի հարցազրույցում Մարգվելաշվիլին ասել է, թե իր գործողություններն ուղղված կլինեն ընդդիմության միավորմանը. - «Երբ խոսքը վերաբերում է ժողովրդավարության զարգացման օրակարգին, ես պատրաստ եմ բանակցել քաղաքական բոլոր դեմքերի, այդ թվում նաև Սաակաշվիլիի հետ», - նշել է նա:
Ժամանակին Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին խստորեն քննադատել էր իրեն հաջորդած նախագահ Մարգվելաշվիլիին. - «Մարգվելաշվիլիի նախագահությունը մի մեծ թյուրիմացություն էր: Նրա միակ արարքը, որը կմնա մարդկանց հիշողության մեջ, ինձ քաղաքացիությունից զրկելն էր», - հայտարարել էր Սաակաշվիլի...
Կարդալ ամբողջովին