ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Վահան Բադասյանը հայտարարութոյւն է տարել, նշելով, որ մի քանի տասնյակ ու ողջախոհ արցախահայեր որոշել են ստեղծել Համահայկական ազգային խորհուրդ։ Ստորեւ ներկայացնում ենք հայտարարության տեքստը․ « Հայրենակիցներ.1998թ,2003թ,2008թ ՀՀ նախագահական ընտրակեղծումներն ամրագրելու,հանրության արդարացի բողոքները ճնշելու, Արցախի իշխանությունների կողմից ՀՀ իշխանություններին ավելորդ և հանցավոր աջակցելու նպատակով իբր թե գաղտնի,բայց այսպես կոչված ազատամարտիկներից, բաղկացած ջոկատներ են կազմակերպել ու տարել մայրաքաղաք Երևան: Սա գաղտնիք չէ,այլ արդեն իսկ անցյալի ողբերգական ու դառը ճշմարտություն: Վերջին օրերիս Արցախի ազատամարտի միությունը տվեց իր հերթական,հակապետական,ամոթալի,սակայն հօգուտ հայաստանյան անճարունակ իշխանության հայտարարությունը: Արցախի Ազգային Ժողովի գրեթե բոլոր խմբակցությունները հետևեցին վերոնշյալ միությանը: Հայենակիցներ. այս օրերին,երբ սեղանի վրա է դրված տարածքների զիջման հարցը,արցախահայության անվտանգության հարցը,ինչպես նաև առկա փաստ է Հայաստանում բնակչության ծանր սոցիալական վիճակը, իրավունքի, օրենքի ու սահմանադրության կոպիտ ոտնահարումը, ապա մեր ազգի լավագույն տղաները դիմելով ծայրահեղ քայլի,սակայն արդարացիորեն ապստամբել են: Նրանց միացել է ողջ հայ ժողովրդի ողջամիտ,մտահօգ,արժանի մարդիք: Ցավոք իշխանությունը շարունակում է պատվանդանից չի...
Կարդալ ամբողջովին