2016թ-ի հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններին Հանրապետությունում ձևավորված դաշինքներն ու կուսակցությունները թերևս խոքրհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախահիմքն էին:Հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունների առատությունն աննախադեպ էր: Դրանցից մի քանիսն ստեղծվեցին ընտրություններից ընդամենը մեկ-երկու ամիս առաջ, իհարկե տարբեր նպատակներ էին հետապնդում: Այսօր անդրադառնանք այդ կուսակցություններին՝ հասկանալու, թե նրանցից որոնք են շարունակում քաղաքական ուղին, պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին, թե առաքելությունն իրագործված համարելով ընդհատակ են անցել:
Գյումրիում համայնքի ավագանու ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 10 կուսակցություն՝ Ալյանս առաջադիմական ցենտրիստական, Բարգավաճ Հայաստան, Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ), Հայ ազգային կոնգրես, Գյումրեցու ոգի, Գործարար, Համախմբում, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայկական վերածնունդ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները եւ սրանց գումարած Բալասանյան դաշինքը, որն իհարկե ՀՀԿ հովանու ներքո էր:
2017թ-ի խորհրդարանական ընտրություններին նշված կուսակցություններից շատերը մասնակցելու են, բայց,թե ով ինչպես, փոքր-ինչ մանրամասնենք:
Գյումրիում ընտրությանը մասնակցած 45հզր-ից ավել ընտրողներից միայն 774 քաղաքացի էր քվեարկել Ալյանս կուսակցության օգտին: Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը բնականաբար դժգոհ էր արձանագրած արդյունքից: Հավանաբար հաշվի առնելով ՏԻՄ ընտրություններին գրանցված անհաջող փորձը՝ կուսակցությունն այս ընտրությանը կմասնակցի դաշինքով՝ միավորվելով ժամանակին իրեն հարազատ ԲՀԿ-ին:
ԲՀԿ –ի հաջողությունը ՏԻՄ ընտրությանն ակնհայտ էր:9344 գյումրեցի քվեարկեց այդ կուսակցության օգտին:Կուսակցությունն հաղթահարեց 6 տոկոս շեմը ՝ ստանալով ավագանու մանդատներ: Թեև շատերի կարծիքով այդ հաջողությունը պայմանավորված էր նրանց թեկնածուի՝ Վարդևան Գրիգորյանի հեղինակությամբ, այնուամենայնիվ հաղթանակը ԲՀԿ-ինն էր: Ի դեպ, ԲՀԿ-ն նույն մարտավարությունն է վարում նաև հիմա: Վարդևան Գրիգորյանը մարզի ռեյտինգային ցուցակի առաջին համարում է:
Չնայած նորաստեղծ լինելուն՝ ԳԱԼԱ կուսակցությունը հաղթահարեց առաջին փորձությունը, մտավ համայնքապետարան՝ շարունակելով չհամաձայնել իրեն բաժին հասած 4517 քվեի հետ: Հասարակության համար միանգամայն անսպասելի էր ԳԱԼԱ-ի որոշումը, երբ հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին՝ վստահեցնելով, թե ներկա ներքաղաքական իրավիճակն է այդպես թելադրում:Ու թեւ կուսակցությունը հայտարարում է, թե չմասնակցելով ընտրությանը մնում է քաղաքական դաշտում, քաղաքագետները կարծում են, որ ԳԱԼԱ-ն այստեղ կանգնեց:Ինչպես ասում են՝ կապրենք, կտեսնենք:
Գյումրիում ամենից շատ հիասթափված կուսակցությունը ՀԱԿ-ն էր, որը հավաքեց ընդամենը 471 ձայն: Այսօր էլ ՀԱԿ-ն իր մարտավարությամբ առանձնապես աչքի չի ընկնում: Հայտարարում են՝ գնալու ենք ընտրության, իսկ, թե ինչպես դեռ անորոշ է:
Միանգամայն ընդհատակում է Գյումրեցու ոգի կուսակցությունը: Որը կազմավորվեց ՏԻՄ ընտրության նախաշեմին եւ որակվեց Գյումրու քաղաքապետ Բալասանյանի դրածո:Կուսակցությանը բաժին հասած 2475 ձայնը ում օգուտ բերեց, անհասկանալի մնաց:Այսօր կուսակցություն...
Կարդալ ամբողջովին