Բրիտանական The Guardian պարբերականն իր «իմ լավագույն կադրը» շարքում այս անգամ ներկայացրել է 55-ամյա ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանի լուսանկարը, որտեղ հայրը պարում է՝ ի հիշատակ կորցրած զավակի:«Ես զբաղվում էի պարով նախքան լուսանկարիչ դառնալս: Ծնվելով Ֆրանսիայում` Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում, ինձ համար պարը այն քիչ հնարավորություններից մեկն էր, որով կարողանում էի կապվել իմ հայրենիքի հետ, որտեղ երբեք չեմ եղել: Դա մի ուղի էր վերակենդանացնելու այն պատմությունները, որոնք ինձ էին հասել իմ մեծ ծնողներից: Պարը պատահականորեն ինձ տարավ դեպի լուսանկարչություն, սակայն այդ երկուսն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան հնարավոր է պատկերացնել: Երկուսն էլ արտիստիկ տեսողության եւ տեխնիկայի համադրություն են: ԵրկուՍ ն էլ ինչ-որ պատմություն են պատմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ներկայացրել է լուսանկարիչը՝ նշելով, որ լուսանկարչությունն ավելին է, քան պարզապես նկարներ անելը:«1988 թվականին, երբ Գյումրու երկրաշարժը ցնցեց Հայաստանը, եւ 40 հազար մարդ զոհվեց, հարյուրավորները տեղահանվեցին, ես այնտեղ էի մի մարդասիրական կազմակերպության հետ միասին: Լուսանկարչությունը դարձավ ավելին, քան պարզապես այդ աղետի մասին վկայություններ ցուցադրելը: Այն 1915 թվականից ի վեր հայկական ինքնության, մշակույթի եւ հիշողության հնագիտական մի ամբողջ հետազոտություն է: Ես շատ շուտով հասկացա, որ ռեպորտաժները չեն կարող ներկայացնել պատմությունները, որոնք ես ցանկանում էի պատմել: Լուսանկարչությունն ինձ հետաքրքրում էր, սակայն ոչ ֆոտոլրագրությունը, քանի որ այդպես չէի կարող ուսումնասիրել այն, ինչ ես պատկերացնում էի որպես Հայաստանի ինքնություն՝ պոեզիա, կապը սեփական հողի հետ, հին բանահյուսական ավանդույթներ: Ամեն անգամ, երբ նկարներ եմ անում, առերեսվում եմ իմ պատմությանը: Այդ պայմաններում, օբյեկտիվությունը պարզապես թյուր է»,-ասել Անտուան Ագուջյանը:Իր լավագու...
Կարդալ ամբողջովին