Դեպի վեր

Հարց Փաշինյանին. Հիմա ի՞նչ ուտեն աղքատները, երբ խառը կանաչին էլ է թանկացել

panorama.am04/7/2021, 9:42

Հարց Փաշինյանին. Հիմա ի՞նչ ուտեն աղքատները, երբ խառը կանաչին էլ է թանկացել

«Իրականում այսօր տոտալ ու դաժան կերպով երկիրն ու տնտեսությունը տապալվում են»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով, նման վիճակում են նաև սոցիալական ու հանրային կյանքի մյուս ոլորտները, որոնցում շարունակում ենք պարտություններ գրանցել։

«Հիմնական պատճառները փոխառնչվող են՝ գնաճից մինչև տնտեսական անկում, գործազրկության մակարդակի բարձրացումից, զբաղվածության կրճատումից մինչև իրական եկամուտների նվազում ու աղքատության մակարդակի աճ։ Այս բոլորն իրապես ունեն մեկ հիմնական պատճառ՝ տոտալ անպատասխանատվություն, ականջահաճո հայտարարություններ ու դրանց ճիշտ հակառակ գործողություններ ու վարքագիծ պետական կառավարման մարմինների կողմից»,- ասաց նա։

Բանախոսը հիշեցնում է երջանիկ քաղաքացի լինելու, երջանիկ ապրելու խոստումն ու մատնացույց անում իրականությունը, հիշեցնում է նպաստից դեպի աշխատանքի գնալու խոստումը, երբ նպաստառուների թիվը պետք է կրճատվեր ու ավելանար զբաղվածների թիվը, մատնացույց է անում պաշտոնական վիճակագրությունը, երբ 2020-ին 30 հազարով կրճատվել է զբաղվածների թիվը, իսկ 10 հազար մարդ կորցրել է հույսն ու աշխատանք չի փնտրում, 2019-ին, 2020-ին աղքատությունն ավելացել է, այսպես շարունակվելու դեպքում շուտով ամեն երկրորդ մարդը աղքատ է լինելու։

«Սրան զուգահեռ աճում են գները, հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Սա բերում է իրական եկամուտների նվազման, աշխատող աղքատների ավելացման, և որ ամենավտանգավորն է, ծայրահեղ աղքատության ավելացման։ Գործող իշխանությունը խոստացել էր վերացնել երկրում ծայրահեղ աղքատությունը, մինչդեռ այդ ցուցանիշն ավելացել է, ավելանում է, և դրա հիմնական պատճառներից մեկը գնաճն է, անվանական եկամուտների համապատասխանաբար չաճելը»,- մանրամաս...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD388.5394.5
EUR411423
RUR4.154.35
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր