Դեպի վեր

Վահե Հովհաննիսյան. Հասարակությունը կալկուլյատոր չէ

panorama.am09/13/2021, 8:48

Վահե Հովհաննիսյան. Հասարակությունը կալկուլյատոր չէ

Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«680 հազարանոց «հայկական բանակի» հարձակմանը Հայաստանը դիմադրում է մեծ դժվարությամբ։ Բազմաթիվ արշավանքներ, ցեղասպանություն, 37 թիվ և երկու համաշխարհային պատերազմ տեսած Հայաստանը այս անգամ թերևս ամենամոտն է փլուզմանը։ Մենք կորցնում ենք թե՛ պետությունը, թե՛ հայրենիքը։

«Երկրորդ բանակը», որն արնաքամ է անում պետությունը, արտագաղթի բանակն է։ Բոլորիս շենքերի թեման` ամիսը մեկ-երկու ընտանիք գնում է, բոլորիս դպրոցական երեխաների լուրը՝ այս կամ այն դասարանցին ընտանիքով գնաց, և այլն։

«Երրորդ բանակը» անտարբերների ամենամեծ միավորումն է։ Այս մարդկանց շատ քիչ բան է հետաքրքրում, հիմնականում` սեփական բարեկեցությունն ու սեփական ստվերը։ Հայաստանը` որպես պետություն, նրանց աշխարհընկալումից դուրս է։

«Դիմադրության բանակը» ՄՈԲ-ի պես մի բան է՝ անկազմակերպ, առանց կոորդինացիայի, առանց ռեսուրսային ապահովման (մոտավորապես՝ առանց զրահաբաճկոն ու սաղավարտ), շարքերում` անառողջ մթնոլորտ։ Ընդհանրապես չեն հասկացվում դիմադրության հասցեն, ծրագիրը, կառավարման կենտրոնը։

Նման պայմաններում հասարակությունը սրընթաց կազմալուծվելու է, բացելու է բոլոր դռները արտաքին թշնամու առաջ, իսկ երկրում գնալու է ռադիկալ տրամադրությունների խմորում, մեծանալու է ռադիկալ պատկերացումն...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420432
RUR4.24.4
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր