Դեպի վեր

Բաքուն նոր սակարկություններ է սկսել Մոսկվայի հետ. քաղտեխնոլոգը՝ ՌԴ խաղաղապահների մասին

slaq.am09/13/2021, 6:06

Բաքուն նոր սակարկություններ է սկսել Մոսկվայի հետ. քաղտեխնոլոգը՝ ՌԴ խաղաղապահների մասին

Ըստ փորձագետի` ներկայիս աշխարհաքաղաքական և տարածաշրջանային գործընթացների ֆոնին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նախկին պայմանավորվածությունները հավանաբար կորցնում են իրենց արդիականությունը։

Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից որոշակի զիջումներ ստանալ՝ ուշադրություն հրավիրելով ԼՂ–ում գտնվող ռուս խաղաղապահների մանդատի ժամանակային շրջանակների վրա։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը

Ադրբեջանում վերջին շրջանում ժանանակ առ ժամանակ հայտարարություններ են հնչում այն մասին, որ ԼՂ–ում ռուս խաղաղապահները ժամանակավոր են։ Բացի այդ, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հարցազրույցներից մեկում հայտարարեց, որ «Ղարաբաղում գտնվող ռուս խաղաղապահների մանդատի առչությամբ լրացուցիչ իրավական մեխանիզմների վերաբերյալ որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»։ Այդ ֆոնին Ռուստամ Մուրադովը (ում առաքելությունը ԼՂ–ում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատարի պաշտոնում ավարտվել է օրեր առաջ) հայտարարել է, որ ապագայում որոշում կկայացվի հակամարտության գոտում զորախմբի ներկայության ժամկետը երկարացնելու մասին։

«Ադրբեջանը քաղաքական սակարկության նոր փուլ է սկսել` օգտվելով իրավաբանական լծակից. Առանց Բաքվի ֆորմալ համաձայնության՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի կարող մնալ ԼՂ–ում», – ասաց Հակոբյանը։

Ինչպես նշեց քաղտեխնոլոգը, պաշտոնական Բաքուն մշտապես բարձրացնում է այդ հարցը` փորձելով մեղմել Ադրբեջանի վերաբերյալ Ռուսաստանի քաղաքականությունը։ Միևնույն ժամանակ, ռուս զինվորականներն ու քաղաքական գործիչները ձգտում են դադարեցնել ադրբեջանական կողմի նախաձեռնած այդ խաղը։

«Նրանք փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի հետ բանակցություններում այդ լծակը որևէ բանի չի հանգեցնի, և որ Ադրբեջանը որևէ հույս ունենալ չի կարող»,– կարծում է Հակոբյանը։

Ըստ նրա` կողմերն ընդհանուր առմամբ կանգնել են նոր որոշումներ ընդունելու անհրաժեշտության առաջ, որոնք կապված են իրավիճակի նոր զարգացման, տարածաշրջանում նոր դերակատարների և, հավանաբար, ԵԱՏՄ–ի հետ։ Քաղտեխնոլոգը չի բացառել, որ Մոսկվան և Բաքուն որոշակի պայմանավորվածություններ են ունեցել նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց առաջ, բայց այս պահին դրանք կատարված չեն։

«Գուցե այնպիսի աշխարհաքաղաքական և տար...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD391.5397.5
EUR420431
RUR4.214.41
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր