Դեպի վեր

Հայաստանն Իրանի հետ աշխատել է նախորդ պատժամիջոցների պայմաններում, կաշխատի նաեւ հիմա. իրանագետ

armtimes.com01/15/2020, 8:12

Հայաստանն Իրանի հետ աշխատել է նախորդ պատժամիջոցների պայմաններում, կաշխատի նաեւ հիմա. իրանագետ

Իրանում եւ Իրանի շուրջ իրավիճակը չի հանդարտվում: Մի կողմից գեներալ Սուլեյմանիի սպանությանը հաջորդած իրադարձություններից հետո ԱՄՆ-ն սպառնում է նոր պատժամիջոցներով, մյուս կողմից հանգստյան օրերին Իրանում ցույցեր են սկսվել, որոնք իրավիճակը լարում են երկրի ներսում:

Հայաստանի քաղավիացիան հայտարարություն է տարածել՝ ավիաընկերություններին կոչ անելով շրջանցել Իրանի օդային տարածքները: ՀԺ-ն զրուցել է իրանագետ Գարիկ Միսակյանի հետ:

- Պարոն Միսակյան, Ձեր կանխատեսմամբ ինչի՞ կհանգեցնի այս ամենը, ի՞նչ հանգուցալուծում կլինի:

- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո իրանաամերիկյան հարաբերությունները բավական լարված են եւ որոշ դեպքերում անկանխատեսելի հունով են գնում, սակայն Սուլեյմանիի սպանությունից եւ դրան հաջորդած վրեժի գործողությունից հետո որոշ չափով հանդարտություն է նկատվում: Երկու երկրների հարաբերություններում սպասողական վիճակ է նաեւ այն պատճառով, որ ԱՄՆ-ն չցանկացավ դիմել կտրուկ քայլի եւ պատժամիջոցներով է փորձում ազդել Իրանի վրա: Իրանը արդեն գտնվում է ԱՄՆ-ի շատ խոշոր պատժամիջոցների ազդեցության տակ եւ նոր պատժամիջոցները մեծ խնդիրներ չեն կարող առաջացնել:

Ինչ վերաբերում է ինքնաթիռի կործանման հետեւանքով սկսված բողոքի ցույցերին, ապա դրանք այնքան խոշորամասշտաբ չէին, որքան բենզինի թանկացման դեմ ցույցերը եւ արդեն մարել են: Ճիշտ է՝ այդ ակցիաները ունեին հակապետական լոզունգներ, բայց դա ավելի շատ բողոք էր համալսարանականների մահվան հետ կապված եւ պահանջ իշխանություններից՝ պատժելու պատասխանատուներին: Այսինքն՝ կանխատեսել, որ այդ ցույցերը ավելի մեծ զարգացում կունենան՝ գրեթե անհնար է:

- Նախորդ շաբաթ ԱՄՆ նախագահը դիմեց Իրանի ժողովրդին եւ առաջնորդներին՝ ասելով, որ ԱՄՆ-ն պատրաստ է գրկաբաց ընդունել խաղաղությունը բոլոր նրանց հետ, ովքեր փնտրում են այն։ Սա շատերին առիթ տվեց եզրակացնելու, որ երկխոսության սկսման համար մնում է Իրանի համաձայնությունը: Երկխոսություն, սակայն, դեռ չկա: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը:

- Իրանի ղեկավարությունը բազմիցս նշել է, որ հենց Թրամփի հետ բանակցելու ցանկություն չունի, քանի որ ԱՄՆ-ի հետ մի անգամ արդեն բանակցել են եւ հասել երկուսի համար ընդունելի արդյունքի, սակայն Թրամփը դուրս է եկել ստորագրված փաստաթղթերի շրջանակից: Եվ իրանական ղեկավարությունը, իմ կարծիքով, Թրամփի իշխանության լինելու շրջանում խուսափելու է ԱՄՆ-ի հետ առնվազն բացեիբաց բանակցություններից:

- ԱՄՆ-ի պատժամիջոցները եւ Իրանում ստեղծված իրավիճակը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի վրա, մանավանդ որ ԱՄՆ-ն հայտարարում է, որ պատժամիջոցները կարող են ուղղակիորեն կիրառվել այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք աշխատում են Իրանում:

- Պատժամիջոցները միշտ ազդեցություն թողնում են արտասահմանյան գործընկերների վրա: Նույն բանկային պատժամիջոցները խնդիրներ ստեղծում են հայ գործընկերների համար, սակայն Հայաստանը մինչ այս կարողացել է եւ իմ կարծիքով այսուհետ եւս կկարողանա հաղթահարել դրանք եւ պահպանել տնտեսական հարաբերությունները Իրանի հետ: Այսինքն եթե նախորդ պատժամիջոցների պայմաններում Հայաստանը կարողանում էր աշխատել Իրանի հետ, ապա էս նոր փուլում էլ շարունակելու է աշխատել, մանավանդ որ ԵԱՏՄ շրջանակներում նոր եզրեր են բացվելու այդ աշխատանքների համար:

- Տեսակետ կա, որ Իրանի նկատմամբ պատժամիջոցները դեռ մի բան էլ կարող են դրական ազդեցություն ունենալ ՀՀ-Իրան ապրանքաշրջանառության վրա: Հնարավո՞ր է, որ այս պատժամիջոցների հետեւանքով իրանական ապրանքները էժանանան:

- Պնդել, թե պատժամիջոցները դրական ազդեցություն են ունենալու՝ սխալ է, քանի որ եթե չլի...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR409421
RUR4.144.34
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր