Դեպի վեր

«Այս իշխանությունները Հայաստանն արտաքին աշխարհում կարող են վերածել խաղադաշտի»․ Արմեն Աշոտյան

henaran.am09/16/2020, 6:48

«Այս իշխանությունները Հայաստանն արտաքին աշխարհում կարող են վերածել խաղադաշտի»․ Արմեն Աշոտյան

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

– Պարոն Աշոտյան, սեպտեմբերի 14-ին Փարիզում անցկացված ինտենսիվ խորհրդակցությունների արդյունքներով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն տարածեցին՝ նշելով, որ գալիք շաբաթների ընթացքում ճշգրտվելու են կողմերի դիրքորոշումները` նպատակ ունենալով վերսկսել «լուրջ բովանդակային բանակցություններ՝ առանց նախապայմանների»: Ինչպե՞ս կգնահատեք եռանախագահների հայտարարությունն ու դրանում տեղ գտած ձևակերպումները։

– Ես մշտապես ասել եմ, որ նույնիսկ դժվար և քիչ արդյունավետ բանակցությունները պատերազմից գերադասելի են։ Դիվանագիտական ջանքերը, որոնք գործադրում են ՌԴ-ն և Մինսկի խումբը, տեսանելի են, սակայն խոստովանենք և արձանագրենք, որ դրանք բավականին դժվար են առաջ գնում, եթե չասեմ՝ ուշացած են նաև, որովհետև տավուշյան բախումներից հետո անցել է մոտ 2 ամիս, և մենք դեռ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով բանակցային գործընթացի վերսկսմանն ականատես չենք լինում։ Ընդամենը նախապատրաստական գործողություններ են, որոնք շաբաթներ առաջ արվում էին Լավրովի կողմից, իսկ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությամբ նաև եռանախագահների ջանքերն են, կարծես թե, գումարվում։ Բուն հայտարարությունը կարելի է դիտարկել տեխնիկական, սակայն այնտեղ կան շեշտադրումներ, որոնք չէին կարող չանհանգստացնել։ Այո՛, ճիշտ եք, ի՞նչ է նշանակում՝ «բովանդակային բանակցություններ» այն դեպքում, երբ հայկական կողմն անմիջապես տավուշյան բախումներից հետո բարձրաձայնել է խաղաղության ամրապնդման և շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին, սկսելով կարևորել այդ խնդիրները։ Սակայն դրանց մասին որևէ ակնարկ եռանախագահողների հայտարարության մեջ չկար։ «Առանց նախապայմանների» ձևակերպման հիշատակումը, կարծում եմ, ավելի շատ վերաբերում է ադրբեջանական կողմին, եթե ես ճիշտ եմ հասկանում գործընթացները։ Սակայն, բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ տավուշյան բախումներից հետո բանակցային գործընթացն է՛լ ավելի է խճճվել, և այդպես էլ վարչապետի կողմից չհերքված ՌԴ ԱԳ նախարարի պնդումը, որ դեռևս անցյալ տարվա ապրիլին կողմերին ներկայացվել է կարգավորման նոր առաջարկ, իհարկե, մտորելու և անհանգստանալու տեղիք է տալիս։ Այդ հարցն այդպես էլ բաց մնաց, և որքան այն բաց է մնում, այնքան համոզվում ենք, որ այս իշխանությունները թաքցնում են Արցախյան բանակցությունների ճակատում առաջացած խնդիրների և մարտահրավերների ողջ ծավալը։ Բանակցային գործընթացի վերսկսման դեպքում ցանկացած հայտարարություն, արդյունք, որը չի պարունակելու շփման գծում մոնիտորինգային մեխանիզմների ներդրման կարևորության հիշատակում, ինչպես Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները կամ որևիցե այլ բան, բայց նույն ուժգնության բովանդակությամբ, դիտարկելու եմ՝ որպես հայկական դիվանագիտության պարտություն։

– Տավուշյան սրացումից հետո ՀՀ պաշտոնյաների հայտարարությունները հանգում են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, իսկ Արցախի նախագահը, ինչպես նաև ԱԳ նախարարը խոսում են այն մասին, որ չկան այլևս Մադրիդյան սկզբունքները, և նոր առաջարկներ պետք է արվեն։ Մի փոքր անհասկանալի է, թե ի՞նչ օրակարգով է Հայաստանը մասնակցելու առաջիկա հանդիպումներին։

– Այս ընթացքում Հայաստանի և Արցախի ղեկավարությունների կողմից՝ վարչապետ, ԱԳ նախարար, Արցախի նախագահ, Արցախի ԱԳ նախարար, շատ իրարամերժ, հակասական և, մեղմ ասած, տարակուսելի հայտարարություններ լսեցինք, որոնք թողնում են քաոսի տպավորություն։ Եվ այստեղ հարցը հետևյալն է՝ արդյո՞ք այս քաոսը դիտավորյալ է, կառավարելի՞ քաոս է, թե՞ իսկապես իրական քաոս է։ Ես ունեմ վարկած՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բուն բանակցային գործընթացում Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն հանձնեց Հայաստանի բանակցային դիրքերը և հիմա հայտնվել է բավականին ծանր վիճակում, գուցե այս կերպ՝ քաոս ստեղծելով քաղաքական հայտարարություններում, փորձում է ժամանակ շահել կամ փոխել խաղի, այսպես ասած, միջավայրը։ Որքանո՞վ է կառավարելի քաոս և որքանո՞վ է արդյունավետ, խիստ կասկածում եմ։ Հայկական կողմի գերնպատակներից է այս փուլում օգտվել Մոսկվա-Բաքու տեսանելի և աճող լարվածությունից, սակայն ոչ՝ ի հաշիվ մեր սեփական շահերի:

Արդեն ասել եմ՝ ունեմ հիմնավոր տպավորություն, որ Արցախյան բանակցությունները հայկական կողմերի համար դարձել են ցուգցվանգային՝ ցանկացած քայլ ավելի շատ վնաս է սկսում տալ, և դա Ն․ Փաշինյանի երկամյա բանակցային սխալների ու հետևողական մեծամտության արդյունքն է, որի տակից Հայաստանն ու Արցախը կարող են դուրս գալ բացառապես մեկ ինստիտուցիոնալ եղանակով, այն է՝ արտահերթ ընտրություններ, նոր խորհրդարան, նոր կառավարություն, ինչը թույլ կտա ռեստարտ տալ բանակցային գործընթացին և վերանվաճել Նիկոլ Փաշինյանի կողմից հետևողականորեն հանձնված բանակցային դիրքերը։

– ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել եվրոպական «Efe» գործակալությանը՝ անդրադառնալով ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններում հավասարակշռվածությանը, բելառուսական զարգացումներին, Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, տավուշյան սրացմանը և տարածաշրջանում թուրքական գործոնին։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կգնահատեք Մնացականյանի հնչեցրած շեշտադրումները։

– Հերթական անգամ բավականին դառը նստվածք ունեմ ՀՀ ԱԳ նախարարի հրապարակային խոսքից, այն էլ՝ միջազգային մամուլում։ Ուստի մի շարք դիտարկումներ անեմ․ Նախևառաջ՝ Հայաստանի ԱԳ նախարարը պետք է դադարի բարդույթավորվել այն հանգամանքից, որ մենք, այո, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ ենք, պետք է թոթափել այդ գեոպոլիտիկ կոմպլեքսները և հերիք է արդարանալ Արևմուտքում, որ մենք սերտ կապերի մեջ ենք ՌԴ-ի հետ, և հակառակը՝ պետք չէ Մոսկվայում արդարանալ նրա համար, որ համագործակցում ենք նաև Եվրոպական միության հետ։ Այդ գեոպոլիտիկ կոմպլեքսները նախարարը պարտավոր էր վաղուց հաղթահարել։ Ցավում եմ, որ նա ևս մտնում է այդ կեղծ բևեռացված աշխարհաքաղաքական կառուցվածքի մեջ, երբ ասում է, որ Հայաստանը Եվրոպա է, բայց մենք ՌԴ-ի հետ լավ հարաբերություններ ունենք։ Ուզում եմ հիշեցնել ԱԳ նախարարին, որ, այո, Հայաստանը Եվրոպա է, բայց հակադրությունը ՌԴ-ի հետ Եվրոպա հասկացության համատեքստում վկայում է այն մասին, որ նախարարը մոռացել է, որ ՌԴ-ն էլ է Եվրոպա։ Կարծեք թե ենթագիտակցաբար նա շփոթում է Եվրոպան ԵՄ-ի հետ, Եվրոպական միությունը ամբողջական Եվրոպա չէ, Հայաստանն էլ է Եվրոպա, և, բացահայտում նախարարի համար, Ռուսաստանն էլ է Եվրոպա։

Զոհրաբ Մնացականյանը հերթական անգամ փորձում էր վաճառել այլևս ժամկետանց պրոդուկտ, այն է՝ 2018թ․, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունն արտերկրում, ասելով, որ նա չուներ գեոպոլիտիկ շահառուներ։ Սո՛ւտ է, ամո՛թ է խաբելը, 2018 թվականի իշխանազավթումը Հայաստանում ուներ գեոպոլիտիկ շահառուներ, և դրա մասին աշխարհում որտեղ պետք է՝ լավ գիտեն։

Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտությանը վերաբերող դիտարկումներին, ապա այստեղ պետք է շեշտեմ, որ, խոսելով վերահսկողական մեխանիզմների մասին, Հայաստանի ԱԳ նախարարը կրկին խուսափում է այդ մեխանիզմները հիշատակել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համատեքստում, հերթական բարդույթն է ցուցաբերում՝ այս անգամ ներքաղաքական օրակարգից դրդված։ Ցավալի է, որ այս իշխանություններն անգամ ազգային շահի դեպքում այնքան են բարդույթավորված, որ իրենց գործած սխալները սրբագրելու ճանապարհին անգամ վախենում են հիշատակել Սերժ Սարգսյանի կողմից բանակցված և բանակցային օրակարգի առաջնահերթություններ դարձած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին։ Սակայն հաճելի է, որ վերջապես ԱԳ նախարարը փոխել է իր մաստակ դարձած ձևակերպումը, որ կարգավիճակ և անվտանգություն է պետք, վերջապես սկսել է խոսել ոչ թե ամորֆ, եթերային կարգավիճակի մասին, այլ ինքնորոշման իրավունքի իրագործման մասին առանց սահմանափակումների, այս հարցազրույցում նա վերջապես նման ձևակերպում է տալիս։

Ինձ մի փոքր մտահոգեց այն միտքը, որ կարգավիճակը մեկ հարց է, իսկ անվտանգությունը՝ բոլորովին այլ։ Հուսով եմ, դա չի նշանակում, որ ԱԳ նախարարն իր մտքում խնդրները դիտարկում է փուլային լուծումների մեջ։ Կարգավիճակը ԼՂՀ ՝ անկախությունը ԼՂՀ կամ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, անվտանգությունը մեկ փաթեթ է, հուսով եմ, որ հարցազրույցի ձևաչափով է պայմանավորված այն, որ ԱԳ նախարարը չի կարողացել իր միտքը բացատրել։

Լավ է, որ թուրքական ագրեսիվ քաղաքականութ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR407419
RUR4.14.3
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր