Հայցադիմում ներկայացնելու առիթը Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունն էր, որով վարչապետը ասել էր․ - «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:
Չնայած հայացադումով Քոչարյանի ներկայացուցիչը պահանջում էր պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել վերը նշված արտահայտությունների համար, բայց արդեն դատական նիստի դահլիճում պատրաստակամություն հնչեց հրաժարվել հարցից:
«Եթե մեր դատավարական հակառակորդը էլի կհայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով պարոն Փաշինյանը նկատի չի ունեցել պարոն Քոչարյանին, ապա մենք պատրաստ ենք հրաժարվել հայցից», - հայտարարեց երկրորդ նախագահի փաստաբաններից Հայկ Ալումյանը:
Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզլյանը նիստի ընթացքում պնդեց, որ իրենք հայցին ի պատասխան արդեն իսկ նշել էին, որ Փաշինյանի արտահայտությունները անձեռմխելիության մասին օրենքի մեկնաբանություն էր, ոչ թե վիրավորանք կամ զրպարտանք․ - «Լիազորված եմ իմ վստահորդի անունից ասելու աներկբա, որ այդ արտահայտությունը, որ արել է իմ վստահորդը, վերաբերվել է սահմանադրաիրավական նորմի ...
Կարդալ ամբողջովին