Դեպի վեր

Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ կտրուկ ակտիվացել է «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի թմրամիջոցների ներթափանցման և իրացման դեմ պայքարը

shamshyan.com06/12/2019, 3:12

Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ կտրուկ ակտիվացել է «Վանաձոր» ՔԿՀ-ում ապօրինի թմրամիջոցների ներթափանցման և իրացման դեմ պայքարը

ՀՀ Լոռու մարզի դատախազությունում այս տարվա սկզբին ուսումնասիրվել էր 2018 թվականի ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ապօրինի թմրամիջոցների իրացման, ձեռք բերման և առհասարակ դրանց ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ու կանխարգելման օրինականության վիճակը: Պարզվել էր, որ նաև ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից իրենց աշխատանքային պարտականությունները պատշաճ կերպով չկատարելու հետևանքով էապես նվազել են լատենտային բնույթ կրող այս հանցագործության դեպքերի բացահայտման ցուցանիշները:

Մասնավորապես արձանագրվել է, որ 2018թ. ողջ տարվա ընթացքում ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ աշխատակիցների կողմից հայտնաբերվել և կանխվել էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդամենը 3 դեպք: Մինչդեռ Լոռու մարզի դատախազության հետևողականության արդյունքում ակնհայտ էր դարձել, որ հիշյալ հիմնարկում եղել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության այլ արատավոր դրսևորումներ: Օրինակ, Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի հերթական դատական նիստի ընթացքում ամբաստանյալը հայտնել էր, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրելու ընթացքում օգտագործել է «ազալեպտին» և «դիազեպամ» տեսակի հոգեմետ նյութեր, որոնք իրեն տրամադրել են քրեակատարողական հիմնարկի դատապարտյալները:

Չնայած մարզի դատախազի կողմից այս կապակցությամբ ներկայացված զեկուցագրի հիման վրա ՔԿՀ-ում նյութերի նախապատրաստման շրջանակներում անձը տված բացատրություններով հերքել էր դատարանում իր կողմից արված հայտարարությունը, սակայն նշանակված դատատոքսիկոքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել էր, որ նրանից վերցված մեզի փորձանմուշում հետազոտությամբ հայտնաբերվել է «ամֆետամին» տեսակի թմարմիջոց: Ընդ որում՝ նույն եզրակացությամբ փաստվել էր, որ տվյալ տեսակի թմարմիջոցն ու դրանց մետաբոլիտները կարող են հայտնաբերվել օրգանիզմ ներմուծումից հետո շուրջ 1-ից մինչև 10-ն օրվա ընթացքում: Այսինքն թմրամիջոցը ՔԿՀ է ներթափանցվել, իրացվել և օգտագործվել այդ ժամանակահատվածում, ինչը փաստացի դուրս էր մնացել ՔԿՀ համապատասխան ծառայողների տեսադաշտից:

Նշված փաստական տվյալները վկայել են, որ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ի, ինչպես նաև ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակայության տակ գտնվող բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի թմրամիջոցների իրացման դեպքերի նկատմամբ չի իրականացվել պատշաճ վերահսկողություն, չեն ձեռնարկվել գործուն միջոցառումներ դրանք կանխելու ուղղությամբ: Ավելին՝ քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ 2018թ. հայտնաբերված երեք դեպքերից երկուսում ապօրինի ձեռք բերված թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի՝ ՔԿՀ ներս անցկացնելու և իրացնելու փորձերին անմիջական մասնակցություն են ունեցել ՔԿՀ-ի աշխատակիցները:


Հաշվի առնելով առկա անհանգստացնող վիճակը՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանն այս տարվա փետրվարին միջնորդագիր էր ներկայացրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետին և ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին՝ ձեռնարկելու ակտիվ, համագործակցված և գործուն միջոցառումներ՝ ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը հայտնաբերելու, դրանք կանխարգելելու ուղղությամբ:

Մարզի դատախազություն ստացված պատասխան գրություններով հավաստիացվել էր, որ միջնորդագրի քննարկման արդյունքում ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը արգելված իրերի, հատկապես թմրամիջոցների ներթափանցման ուղիները, հանգամանքները և մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ և այդ նպատակով ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ: Բացի այդ՝ Ոստիկանության մարզային վարչության ենթակա բաժիններին և ՔԿՀ համապատասխան ծառայողներին ...

Կարդալ ամբողջովին

Եղանակ

Ջերմ {{currentData.temp}}℃
Քամի {{currentData.wind}}կմ/ժ
Խոնավ {{currentData.humidity}}
  • Երեւան
  • Աբովյան
  • Ծաղկաձոր
  • Սեւան
  • Գյումրի
  • Էջմիածին
  • Դիլիջան
  • Վանաձոր
  • Աշտարակ
7 օրվա տեսություն

Փոխարժեքներ

ԱռքՎաճառք
USD385391
EUR408420
RUR4.134.33
ավելին
Արդեն հասանելի է
Դեպի վեր