Սերժ Սարգսյանը հավատում է, որ ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող Հանրապետականը հաղթելու է։ Այդ մասին երկրի նախագահը, իշխող Հանրապետականի ղեկավարը հայտարարեց այսօր մեկնարկած քարոզարշավի ժամանակ։
Ի դեպ նկատենք, Հանրապետականը միակ քաղաքական ուժն է, որը նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց լրագրողների համար փակ միջոցառմամբ։ Թե ինչո՞ւ էր որոշվել լրագրողներին թույլ չտալ լուսաբանել այսօրվա նախընտրական միջոցառումը, պարզ չէ:
Ամեն դեպքում, «Դինամո» մարզադահլիճում անցկացված բազմամարդ հանդիպումից ժամեր անց Հանրապետականն իր Lovarmenia նախընտրական կայքում տարածեց նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթները։
«Մեր ընդդիմախոսների և մրցակիցների հանդեպ ունեցած ողջ հարգանքով հանդերձ՝ մենք՝ հանրապետականներս, հավատում ենք, որ մենք կհաղթենք՝ կհաղթենք, որովհետև հավատում ենք մեր երկրի ապագային, որովհետև հավատում ենք մեր ժողովրդի մեծ ներուժին: Վստահ եղեք, որ մենք դառնալու ենք տարածաշրջանի ամենաարդյունավետ և ամենաարագ զարգացող պետությունը, դառնալու ենք տարածաշրջանի ամենաապահով երկիրը: Եվ մենք սկսում ենք մեր ընտրարշավը, որպեսզի ձեզ հետ միասին մեր երկրի ու ժողովրդի համար ապահովենք անվտանգություն և առաջընթաց», - ասաց Սերժ Սարգսյանը։
Իշխող Հանրապետականի նախագահը, ով ընդգրկված չէ կուսակցության նախընտրական ցուցակում, իր խոսում ընդգծեց՝ այսօրվանից ողջ երկիրն ու հասարակությունը մտնում են կարևոր պատմական փուլ՝ հաշվի առնելով, որ ձևավորում է երկրի կառավարման նոր՝ խորհրդարանական համակարգը։
Ուշագրավ է, որ, դիմելով ընտրողներին, Սերժ Սարգսյանն ասաց, թե նրանք իր համար բարեկամներ են և ոչ թե ընտրողներ: «Եթե այսօրվանից սկսած տարբեր կուսակցությունների և դաշինքների համար դուք ընտրողներ եք, ապա ինձ համար, այո՛, բարեկամներ եք, մարտական ընկերներ և գործընկերներ: Ուրեմն տվեք ձեր ձայնը հանուն Հայաստանի անվտանգության և առաջընթացի», - ասաց նախագահը:
Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ կարևորեց ազատ և արդար ընտրությունների անցկացումը, ընդգծելով, որ դրանք որևէ մեկի մոտ չպետք է կասկած առաջացնեն։
«Ամենակարևորը՝ մեր քաղաքացիների վստահությունն է արդյունքների նկատմամբ: Մենք պետք է անցկացնենք այնպիսի ընտրություններ, որ որևէ մեկի մեջ կասկածներ չառաջանան ընտրությունների ազատության, թափանցիկության կամ էլ արդարության առնչությամբ: Օրենքի տառին և ոգուն համապատասխանող ընտրությունները լինելու են բոլորիս հաղթանակը՝ անկախ նրանից, թե ով քանի քվե կստանա: Դա կլինի ազգի, պետության և հասարակության հաղթանակը: Համոզված եմ, որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պատրաստ ենք դրան», - ասաց ՀՀԿ նախագահը:
Անդրադառնալով արդեն իր ղեկավարած ուժի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսին՝ Սերժ Սարգսյանն ասաց, թե ավելի կարևոր բան, քան երկրի, տվյալ դեպքում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն է, չկա։
«Վերջին քսանհինգ և ավելի տարիներն ինձ համար եղել են ծանր աշխատանքի և պատասխանատվության տարիներ: Այդ ճանապարհին ես կորցրել եմ բազմաթիվ ընկերներ, ովքեր իրենց կյանքը տվել են հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգության: Եվ այսօր ասում եմ ձեզ՝ չկա ավելի կարևոր ու կենսական բան, քան երկրի ու ժողովրդի անվտանգությունն է: Մնացած ամեն ինչ վերականգնելի է: Կիսատ գործերը կարելի է ավարտին հասցնել, բացթողումները կարելի է լրացնել, սխալները կարելի է ուղղել, բայց անվտանգության հարցում չկան մանրուքներ, և յուրաքանչյուր ձախողում կարող է լինել ճակատ...
Կարդալ ամբողջովին