Կենդանակերպի 12 նշաններից յուրաքանչյուրն առանձնահատուկ է, ուստի որոշել, թե որ նշանին է պատկանում այս կամ այն մարդը, կարելի է առանց հատուկ դժվարության: Ճանաչել Առյուծներին կօգնեն 10 արտասովոր փաստերը նրանց մասին:
Առյուծների բնավորությունը
Նրանք գիտեն, ինչպես իրենց պահել, ինչպես մատուցել աշխարհին: Արտիստիզմը շատ յուրահատուկ է նրանց: Առյուծները լինում են կինոյի և թատրոնի գերազանց դերասաններ:
Այս մարդիկ բռնկվող են, դրա համար էլ չարժե նրանց վիրավորել: Ի դեպ, նրանք վրեժխնդիր են, բայց գերադասում են մատուցել այդ ուտեստը շատ սառը վիճակում:
Սիրո մեջ Առյուծները հաճախ հանդիսանում են տիպիկ սեփականատերեր: Այո, նրանք սիրում են, բայց այնքան ուժեղ են խանդում, որ «միայն փորձիր աչք դնել նրա կեսի վրա, նա ուղղակի կհանի այդ աչքը»:
Այո, Առյուծները ծույլ են, եսակենտրոն, անշրջահայաց, բայց անհավանական գեղեցիկ և շատ հաճելի անձնավորություններ են:
10 արտասովոր փաստեր Առյուծների մասին
1. Առյուծները բաժանվում են 2 մեծ խմբի: Առաջինը նրանք են, ում ավելի շատ դուր է գալիս կարգավիճակը, քան փողը, իսկ մյուսներին՝ հակառակը:
2. Առյուծները չեն դավաճանում: Եթե նրանք իմանան, որ այդ մեղքը գործել է իրենց երկրորդ կեսը, ապա նրանք կարող են իրենց դավաճանություն թույլ տալ, բայց դա շատ կարճ կտևի, որովհետև հիասթափված Առյուծը չի վերադառնա նախկին վիճակին:
3. Այս մարդիկ շատ կտրուկ են և դինամիկ, բայց, չնայած դրան, մյուսներից ավելի քիչ են վնասվածքներ ու խեղումներ ստանում:
4. Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարող են տարիներով պահպանել ոխը և իրագործել վրիժառության ակտը վիր...
Կարդալ ամբողջովին