Այսօր պաշտպանության նախարարությունում Սերժ Սարգսյանը հանդիպել է ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի հետ. ելույթ է ունեցել, ապա նրանց հարցերին պատասխանել:
Բարձրաստիճան զինվորականներին ներկայացրել է կարառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դրդապատճառները, խոսել է ընտրությունների ընթացքում Ադրբեջանի հնարավոր ակտիվացման, առաջնագծում սադրանքների գնալու հեռանկարի մասին, խոսել է Իրանից, Ռուսաստանից, ՆԱՏՕ-ից, ՀԱՊԿ-ից եւ նույնիսկ՝ Կորեայի թերակղզուց:
Բայց այս հավաքի ժամանակ Սերժ Սարգսյանը մեկ կարեւոր մեսիջ է ունեցել զինվորականներին փոխանցելու, եւ դա արել է հնարավոր ամենադիվագիտական ճանապարհով: Նա բանակի ղեկավար կազմին զգուշացրել է, որ անթույլատրելի է Զինված ուժերի ներգրավումը ընտրական գործընթացներում: Սարգսյանը դա ձեւակերպել է «միջկուսակցական քննարկում», թեեւ հասկանալի է, որ զգուշացումը վերաբերում է շատ ավելի խորքային եւ վտանգավոր միջամտությանը:
«Հատուկ շեշտում եմ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապակուսակցական են և ապաքաղաքական...Միջկուսակցական քննարկումներ բանակում չեն լինելու և մենք էլ չենք մտցնելու: Ավելին, զգուշացնում եմ բոլորիդ, որ նման փորձերն ուղղակի պատժվելու են»,-ասել է նա:
Հայաստանում բանակը միշտ է ներգրավվել ընտրական գործընթացներում, նույնիսկ հասել է Երեւանի կենտրոն եւ ուղիղ կրակ բացել ընտրությունների արդյունքները վիճարկող անզեն քաղաքացիների վրա: Զինվորների ձայները մշտապես համարվել են իշխող քաղաքական ուժինը: Եթե նախորդ ընտրություններից առաջ բարձր մակարդակներով ասել են, որ բանակն ապաքաղաքական է, դա ընկալվել է որպես ձեւական անհրաժեշտություն:
Այս անգամ սակայն իրավիճակը մի փոքր այլ է: ԶՈՒ ղեկավար կազմին զգուշացնելով, թե պատժվելու են բանակն ընտրություններում օգատագործելու փորձ անողները, Սարգսյանը առաջին հերթին նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սերան Օհանյանին: Վերջինս այս ընտրություններին մասնակցում է որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ: Ճիշտ է, դա ծիծաղելի է հնչում, բայց թերեւս ոչ Սեյրան Օհանյանի նակխին ենթակաների համար:
Օհանյանը շուրջ 8 տարի ղեկավարել է պաշտպանական գերատեսչությունը եւ այնտեղից հեռացել է ընդամենը մի քանի ամիս առաջ: Սա նշանակում է, որ դեռեւս թարմ է նրա ազդեցությունը ԶՈՒ որոշակի շերտի վրա, ինչն էլ նա կարող է փորձել օգտագործել ընտրական կամ հետընտրական փուլում:
Օհանյանը չի էլ թաքցնում, որ նման մտադրություններ ունի: Այս ընթացքում ֆեյսբուքյան էջով տարբեր առիթներով արած տեսուղերձներում, նա այսպիսի հետեւյալ մտքերն է արտահայտել.«Այնտեղ, որտեղ բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են... Մեր երբեմնի ավանդական մարտական ոգին, համահայկական համերաշխությունն ու միասնությունը վերականգնելու և ազգային-գաղափարական զարթոնքի համար՝ 1988 թվականի մտավորական-կամավորական շարժումը այսօր մտավորականների հետ պարտավոր է նորից շարունակել մեր բանակի սպան»: Սա ուղղակի կոչ է զինվորականներին հանուն արդարության պայքարի դուրս եկած իրենց նախկին ղեկավարին սատարելու համար:
Իրենց միանալու համար «Ազատամարտիկների դաշինքին» ուղղած շնորհակալական խոսքում էլ Օհանյանն ասում է. «Չեմ թաքցնում, ես, իրոք, ունեմ ձեր կարիքը։ Ինձ համար կարևոր է, որ իմ կյանքում սկսված այս նոր փուլը մենք անցնելու ենք միասին՝ մեջք մեջքի տված։ Ինչպես 90-ականների սկզբին մենք, կողք կողքի կանգնած, գիտեինք միասնականության գինը, գիտեինք՝ ինչի համար ենք դուրս եկել պայքարի, և պատրաստ էինք մեր կյանքը նվիրաբերել հանուն ընդհանուր հաղթանակի, այնպես էլ այսօր մեզ միավորում է մեկ նպատակ՝ շենացնել, ուժեղացնել մեր երկիրը։ Ինչպես 25 տարի առաջ մենք կարողացանք պատվով լուծել խնդիրը, այնպես էլ անելու ենք այսօր՝ խաղաղ պայքարում, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության»: Սա նույնպես կոչ է ուղղված ոչ միայն ազատամարտիկներին, այլեւ գործող պրոֆեսիոնալ զինվորականներին։
«Մենք պետք է հասկանանք հասարակ և կարևոր մի բան. եթե մենք չկարողանաք փոխել այսօրվա արատավոր համակարգը խաղաղ ճանապարհով և ընտրությունների միջոցով, ապա վաղը մենք կկանգնենք հեղաշրջումների կամ էլ արյունոտ հեղափոխական ցնցումների վտանգի առաջ»,-մեկ ուրիշ առիթով էլ այսպիսի հայտարարություն է արել նախկին պաշտպանության նախարարը:
Վերջինիս տեսաուղերձների հիմնական հասցեատերը զինվորականությունն է, որի աջակցությունը բնականաբար երկրում փոփոխություն բերելու ամենակարճ ճանապարհը կլիներ: Բայց ոնց է պատկերացնում նախկին նախարարը, որ դա նաեւ անարյուն ու խաղաղ կարող է լինել, դժվար է ասել: Երկրորդ տարբերակն այն է, որ նա անուղղակիորեն սպառնում էր հեղաշրջմամբ ու հեղափոխական իրադարձություններով:
Օհանյանը վերջին միտքը հնչել է հունվարի 26-ին: Պատասխանը չուշացավ: Հունվարի 28-ին ԼՂՀ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյան «Եռաբլուրում» լրագրողի հետ զրույցում ասաց. «Ներքաղաքական ...
Կարդալ ամբողջովին