BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք «Լավ էլի» խմբի վոկալիստ, երգահան եւ կիթառահար Մհեր Մանուկյանի հետ:- 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:
- Խաղացել եմ մեր ֆակուլտետի բասկետբոլի հավաքականում: 10-րդ դասարանում լուսանկարչությամբ փող եմ վաստակել: Երազել եմ դառնալ կենդանաբան:
- Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:
- Շատ դժվար է եռյակ ընտրելը: Ռուդոլֆ Շտայների «Մարդկության ներկայացուցիչը», Էդիթ Մարիոնի «Գարունը», Սանդրո Բոտիչելլի «Վեներայի ծնունդը», Միքելանջելոյի «Պիետա»-ն: Ասում էի, չէ՞, դժվար է ընտրել (ծիծաղում է,-հեղ.):
- Զվարճալի կամ տարօրինակ բան, որ վերջերս եք իմացել Ձեր մասին:
- Վերջերս իմացա, որ «Լավ էլի»-ի գյումրեցի երկրպագուներն իրար մեջ ինձ «բոյով Մհեր» են կոչում (ծիծաղում է,-հեղ.):
- Երաժշտություն ստեղծելու ամենասիրելի կողմերը:
- Բուն գործընթացը շատ հաճելի է։ Ընդհանրապես, երեւի, ստեղծել բառն այնքան էլ տեղին չէ։ Գուցե աշխարհ բերե՞լ, փոխանցե՞լ։
- Իսկ ամենադժվարնե՞րը:
- Երբ չես կարողանում առաջ շարժվել, դոփում ես տեղում ու չի ստացվում ավարտել սկսածդ։
- 3 պատճառ, թե ինչու է երաժշտությունն այդքան հոգեհարազատ Ձեզ:
- Աստված գիտի։ Երաժշտությունը հոգու հետ չմիջնորդավորված հարաբերության մեջ է, այսպես ասած՝ ուղիղ մուտք ունի։ Եթե ծանոթ չեք, անպայման նայեք՝ ինչպես են ձեւավորվում Խլադնիի պատկերները։
- Ձեր կատարմամբ 3 ամենասիրելի երգերը:
- Ժամանակի ընթացքում փոխվում են։ Հիմա՝ «Կհանդիպենք», «Միայնություն», «Ես տեսնում եմ»։
- Մի քանի բնութագիր, որ հատուկ է գրեթե բոլոր խմբերին:
- Դժվարանում եմ պատասխանել։ Միայն կարող եմ ասել, որ երաժշտախմբի դեպքում լավն այն է, որ խումբն ավելի մեծ լինի, քան նրա անդամների սոսկական հանրագումարը։
- 3 հոգեվիճակ, որ ունենում եք միայն բեմում:
- Հանդիսատեսի հետ շղթայական կապի մեջ լինելը, երբ դահլիճից հորդող էներգիան լիցքավորում է քեզ, ու դու այն վերադարձնում ես դահլիճին։ Երախտագիտություն հանդիսատեսին՝ սիրված լինելու երջանկության համար։ Կոկորդդ սեղմվում է, երբ հարյուրավոր, մեկ-մեկ էլ՝ հազարավոր մարդիկ քո երգը միաձայն երգում են հետդ, երբեմն էլ՝ առանց քեզ։
- Խմբում հանդես գալու 3 առավելություն:
- Ստիպված չես բոլոր գործիքներն ինքդ նվագել։ Միասին ճամփորդելը շատ ավելի ուրախ բան է։ Մի գլուխը լավ է, մի քանիսն՝ ավելի լավ։
- Ժամանակակից հայ երաժշտությունը՝ մի քանի բառով:
- Այս հարցին պատասխանելու համար չեմ կարող ինձ վերագրել ժամանակակից հայ երաժշտության բավարար իմացություն։ Միայն կասեմ, որ հիմա շատ բազմազան, հետաքրքիր, երբեմն մեծ բաներ են կատարվում, օրինակ՝ Մանսուրյանի «Ռեքվիեմը», Տիգրան Համասյանի, Արա Դինքջյանի, Լիլիթ Պիպոյանի երաժշտությունը։ Հետաքրքիր գույներ են The Deenjes-ը, Jinj-ը, FIX-ը, «Տիեզերքը», «Ռոզեն Թալը», շատ ու շատ այլ երաժիշտներ ու խմբեր։ Շատ հավես է, որ մեր Ռոզա Լինն իր երաժշտությամբ հասել է տեղեր, ուր մինչ այժմ հայաստանցի երաժիշտները չէին եղել։ Երեւի, միակ դարդս երգերի խոսքն է, որ դեռ շատ հետ է երաժշտությունից։
- Արվեստագետ, որի հետ դեմ չէինք լինի զրուցել:
- Որեւէ արվեստագետի հետ դեմ չեմ զրուցել։
- Իսկ ի՞նչ հարց կտայիք նրան:
- Իսկ Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է հոսում գետը։
- 3 բառ, առանց որոնց չի ստեղծվում եւ ոչ մի երգ:
- Չեմ կարծում, որ կան այդպիսի բառեր։
- 3 վայր, որտեղ երգելն ամենահուզիչն է եղել Ձեզ համար:
- Երեքով չեմ կարող սահմանափակվել՝ Վանաձորի տիկնիկային թատրոնում, երբ նոր էինք սկսում, Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ մեր 20-ամյակի համերգներին, «Այրարատ» կինոթատրոնում ու Մարզահամերգային համալիրում՝ «Բամբիռ»-ի հետ, Ստեփանակերտում՝ պատերազմից հետո, Նյու Յորքում՝ Մանհեթենի «National Opera Center»-ում՝ իմ ամենասիրելի երաժիշտներից մեկի՝ Արա Դինքջյանի հետ, Բոստոնում՝ հռչակավոր ուդահար Ջոն Բերբերյանի հետ: Շատ-շատ են:
- Դուստրերի հետ ելույթ ունենալու ամենասիրելի կողմերը:
- Պատասխանը պարունակվում է հարցում։ Նաեւ շատ հարմար է. փորձ անելու համար տնից դուրս գալ պետք չէ (ծիծաղում է,-հեղ.):
- Որակներ, որ Ձեր մեջ նկատել եք հայր դառնալուց հետո:
- Հիշողության կորուստ։ Չեմ հիշում, թե ես ով եմ եղել մինչեւ հայր դառնալը (ծիծաղում է,-հեղ.):
- Իրավիճակներ, որ կարող են պատահել միայն երաժիշտների տանը:
- Երաժշտական գործիքների մեծ կուտակումներ, հանպատրաստից համերգներ։ Տան ոչ երաժիշտ անդամները հրաժ...
Կարդալ ամբողջովին