Հայաստանի Ազգային ժողովի շենքը որպես աջակցություն բարեկամ Լիբանանի՝ լուսավորվեց այդ երկրի ազգային դրոշի գույներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի խորհրդարանի շենքը Լիբանանի դրոշի գույներով լուսավորվեց Երևանի ժամանակով ուղիղ 21:00-ին:
Օգոստոսի 4-ին հզոր պայթյունը ցնցել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը: Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները:
Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր էր հայտարարվել։
Վերջին տվյալներով՝ զոհերի թիվը գերազանցել է 137-ը, վնասվել է ավելի քան 5 հազար մարդ: Պայթյունի հետևանքով զոհերի թվում 11 հայ կա։
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը նշել էր,...
Կարդալ ամբողջովին