Պատահական չէ երևի, որ 13-ը համարվում է անհաջող թիվ: Հուլիսի 28-ի երեկոյան տեղացած հորդ անձրևն ու սառը քամին իրենց գործն արեցին Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքի և դրան հաջորդած երթի ձախողման գործում, ինչը խոստովանեց նաև հանրահավաքի կազմակերպիչներից Արմեն Մարտիրոսյանը, ով անհաջող երթից հետո Ազատության հրապարակ վերադարձած արդեն մի բուռ մարդկանց հորդորեց հրապարակում լինել հուլիսի 29-ին, երեկոյան 7-7-30-ի սահմաններում:
Իսկ ողջ օրը քննարկման առարկա էին դարձել ոստիկանության գնդում բուժաշխատողներին պահելու փաստը, նախորդ օրը մարդկանց զանգվածային ձևով բերման ենթարկելու ոստիկանների գործողությունները, ԱԱԾ-ում Ալեք Ենիգոմշյանին ՄԻ պաշտպանի այցելությունը, ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը և, իհարկե, ղարաբաղա-ադրբեջանական գծից ստացված տագնապահարույց լուրն այն մասին, որ հակառակորդը ապրիլյան զինադադարի պայմանավորվածությունից ի վեր մեր դիրքապահների ուղղությամբ կրկին նռնականետ է կիրառել:
Երեկ ոջ օրը որևէ տեղեկ...
Կարդալ ամբողջովին
